ԵՊԼՀ լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի բաց մրցույթ
04.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

ԵՊԼՀ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական կոչում և/կամ աստիճան:

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ) տեղեկանք և բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

դ) ինքնակենսագրություն,  

ե) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) և գիտական աստիճանը և/կամ կոչումը հավաստող վկայականի պատճեններ,

է) թեկնածուի կողմից ներկայացված ամբիոնի գործունեության և ամբիոնի գծով իրականացվող ՄԿԾ-ների արդիականացման վերաբերյալ ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով (5-7 էջերի սահմաններում): 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2019թ. հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, չորորդ մասնաշենք, թիվ 4301 աշխատասենյակ ԿՄՄ ֆակուլտետի խորհրդի քարտուղար Ռ.Մուսեյան):

Մրցույթը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ամբիոնի վարիչի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊԼՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի լեզվաբանության և հաղորդակցման տեսության  ամբիոնի  կանոնադրությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ  ԿՄՄ ֆակուլտետի խորհրդի քարտուղար  Ռուզան Մուսեյանին  /հեռ.՝ 011-300-111 /ներ. 2-85/, էլ. փոստ՝ ruz-mus@yandex.ru/: