ԵՊԼՀ-ն միանում է Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի առցանց հեռարձակվող փառատոնին
13.03.2019
+374 11 300 150
info@brusov.am

2019թ. մարտի 13-ին Ֆրանսիայում մեկնարկում է Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Մարտի 15-ին՝ ժամը 12.00-ին, ԵՊԼՀ-ն նույնպես կմիանա ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի առցանց հեռարձակվող այդ փառատոնին:

Այս տարի տոնն ընդգրկում է ավելի քան 4000 կինոսրահ Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ևս 30-ը՝ Ֆրանսիայից դուրս, որոնք հանդես են գալիս որպես կարճամետրաժ կինոյի յուրահատուկ դեսպաններ: Տարածքային այսպիսի մեծ ընդգրկումն իր բացատրությունն ունի. ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը միջազգային բաց կինոհարթակ է, որի միջոցով կինոսիրողները հնարավորություն ունեն ծանոթանալու ֆրանսախոս կինոյի նորարական մտքին և նրա միջոցով հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ լեզվին և մշակույթին:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը երկրորդ անգամ է մասնակցում առցանց հեռարձակվող այս փառատոնին: Միջոցառումն իրականացվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ: Ֆրանսիական կինոն լավագույնս ներկայացնելու այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողը Վ.Բրյուսովի անվան համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնն է: Միջոցառումը վարում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի համակարգող, կինոգետ և թարգմանիչ Նունե Գալստյանը:

Ցուցադրությունից հետո բանավեճ կկազմակերպվի ֆիլմերում բարձրացված հարցերի շուրջ: