ԵՊԼՀ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը կազմակերպում է ամառային դպրոց
18.06.2019
+374 11 300 150
info@brusov.am

«Եվրոպական ինտեգրումը և ԵՄ արժեքները. Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և իրավունքի գերակայություն» Ժան Մոնե մոդուլի շրջանակներումԵրևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնը հունիս 21-22, 28-29 կազմակերպում է «Ուսուցման գործընթացում ԵՄ խնդիրների ներառման մեթոդաբանությունը» (“Methodology of Integrating EU Issues into Teaching”) խորագրով ամառային դպրոց:

Ամառային դպրոցը 4-oրյա ինտենսիվ դասընթաց է (25 ժամ), որի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել

ա) միջգիտակարգային հարթությունում ԵՄ ուսումնասիրությունների արդի խնդիրներին և միտումներին,

բ) ԵՄ հիմնահարցերի դասավանդման ավանդական և նորարական մեթոդներին, ծանոթացնել ոլորտում կիրառվող գործիքների և մոտեցումների հնարավորություններին,

գ) Բարձրագույն ուսումնական և միջնակարգ կրթական հաստատությունների ուսումնական պլաններում ԵՄ-ին առնչվող թեմաների ներառման հնարավորությունների քննարկում, ուսուցման և հետազոտական աշխատանքներում միջգիտակարգային կապերի ապահովման հնարավորություններ:

Դասախոսությունները կուղեկցվեն մասնակիցների համար գործնական և ինքնուրույն աշխատանքով:

Դասընթացն անվճար է.

Ամառային դպրոցը գործելու է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքում, լսարաններ 2200 և 2200A (Թումանյան 42, Երևան ՀՀ):

Մասնակիցներին տրվելու է «Ժան Մոնե մոդուլի Ամառային դպրոցի մասնակցության հավաստագիր»:

Մասնակցության համար լրացնել

Մասնակցության հայտ

https://forms.gle/cjoui4Y4VqXSACdZ6 (հղումով անցնելու համար սեղմել Ctrl+Click)

Հարցերի համար կարող եք զանգահարել՝

(+374 55) 255 995 կամ (+374 91) 674 694 ՝ Լուսինե

«Ուսուցման գործընթացում ԵՄ խնդիրների ներառման մեթոդաբանությունը» ամառային դպրոցի ծրագրին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով. https://brusov.am/website/documentation/files/8c3264dd.pdf: