ԵՊԼՀ-ի բակում կկայանա “Open Microphone Night“ միջոցառում-փարթին
15.05.2019
+374 11 300 150
info@brusov.am

ԵՊԼՀ ՈԻԽ «Մշակույթի և սպորտի» հանձնաժողովը հայտարարում է։

Մայիսի 17-ին՝ ժամը` 17:00, ԵՊԼՀ-ի բակում կկայանա “Open Microphone Night“ միջոցառում-փարթին:

Փարթիի իմաստը մեր համալսարանի տաղանդներին բացահայտելն է, քանի որ յուրաքանչյուրը կարող է մոտենալ բեմի վրա դրված բարձրախոսի մոտ և երգել, ասմունքել, միգուցե “Stand up” անել կամ գտնվել ավելի օրիգինալ և անել անսպասելին: Բացի այդ, բեմում դրված կլինեն երաժշտական գործիքներ, և դրանց տիրապետող ուսանողները կարող են դրանք նվագել: Բեմը կտրամադրվի նաև պարողներին: Ձեզանից հասնում է միայն չկաշկանդվել: Եվ քանի որ ուս-տարվա ավարտ է, բոլոր ուսանողներն էլ, վստահ ենք, ունեն լիցքաթափվելու կարիք:

Խնջույք-միջոցառումը կտևի մինչև ժամը 22:30, կլինեն նաև սենդվիչներ և հյութեր: Անհամբեր սպասում ենք բոլորիդ:

Հ.Գ. Եթե ցանկանում եք երգել մինուսով, այլ ոչ կենդանի նվագակցությամբ, խնդրում ենք երգերն ուղարկել Lika Aristakesyan-ի ֆեյսբուքյան էջին, կամ պարզապես բերել ձեզ հետ կրիչ`ձեր իսկ երգով: