Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի և Գերմանիայում ուսումնառելու հնարավորությունների մասին տեղեկատվական սեմինար
16.10.2018
Հարգելի՛ ուսանողներ,
 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ) ծրագրի և Գերմանիայում ուսումնառելու հնարավորությունների մասին տեղեկատվական սեմինարին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 13.30-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, փոքր դահլիճ):

Գերմանիայի Բունդեսթագն ամեն տարի տրամադրում է Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 42 երկրների բուհերի երիտասարդ շրջանավարտներին: Սեմինարը կընձեռի հնարավորություն տեղեկանալու այդ ծրագրերի մասին և հարցերն ուղղելու անմիջապես ՄԽԿ ծրագրի պատվիրակության անդամներին:

Գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ.

https://www.facebook.com/events/276411436314080/