Դրամաշնորհներ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան կողմից
28.11.2024

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը տրամադրում է դրամաշնորհներ.

  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) չինարենի դասախոսներին
  • Չինարենը որպես առաջին օտար լեզու ուսումնասիրող բարձր առաջադիմությամբ ԲՊՀ ուսանողներին

Ծրագրին մասնակցելու համար դիմորդը պետք է.

  • Լինի օրինապահ և պահպանի ուսումնական հաստատության կանոնակարգը
  • Ունենա դրական և բարեկամական պատկերացում Չինաստանի մասին, ինչպես նաև ունենա մասնակցություն Չինաստանի հանրահռչակմանը:
  • Լինի ազնիվ, բարձր բարոյականության և սեփական խոսքի նկատմամբ հավատարմության տեր անձնավորություն:

Դասախոսները պետք է ունենան՝

  • առնվազն 2 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ,
  • բարձր մասնագիտական էթիկա, դասավանդման և կրթահետազոտական գերազանց հմտություններ, հոգատարություն ուսանողների հանդեպ,
  • համագործակցության լավ հմտություններ, ակտիվ մասնակցություն Հայաստանում Չինաստանի դեսպանատան և Կոնֆուցիուսի ինստիտուտի կազմակերպվող միջոցառումների
  • մանկավարժական պրակտիկայում բացառիկ դրական վարքագիծ

Ուսանողները պետք է՝

  • Ուսումնասիրեն չինարենը որպես առաջին օտար լեզու,
  • Գերազանց առաջադիմություն (նվազագույն ՄՈԳ՝ 3.0), համագործակցության լավ հմտություններ, հասարակական ակտիվություն,
  • Չունենան լուծարքներ, ինչպես նաև կարգապահության խախտման դեպքեր:

Դիմորդը պետք է ներկայացնի իրական և օբյեկտիվ տվյալներ: Եթե պարզվի, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, դիմորդը կզրկվի դիմումի ներկայացման հնարավորությունից և հետագայում ևս չի կարողանա դիմել դրամաշնորհային ծրագրերի:

Պահանջվող փաստաթղթեր.

Ուսանող՝

1. «Ուսանողներ» թղթապանակից 1, 2, 3 հավելվածները՝ https://drive.google.com/drive/folders/10CLc6udLzh3ZNr6EZcYjx7tKwDhgWQkj?usp=sharing
2. Առաջադիմության թերթիկ /(նվազագույն ՄՈԳ՝ 3.0)

Դասախոս՝

1. «Դասախոս» թղթապանակից 1 և 2 հավելվածները՝ https://drive.google.com/drive/folders/1GAfMUbn3d-uG4pp3_SAAfaNmT94hW91N?usp=sharing

Դրամաշնորհի հայտերը պետք է հանձնել ՄԻԱՅՆ էլեկտրոնային տարբերակով՝ PDF ձևաչափով: Ձեր հայտերը ուղարկեք ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com, և նամակի «subject» դաշտում նշեք «CHINA GRANT»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 5, 2024 թ.: