Դրամաշնորհներ ԵՊԼՀ չինարենի ուսուցիչների և չինարենը որպես առաջին և երկրորդ օտար լեզու ուսումնասիրող ուսանողների համար
01.11.2019
+374 11 300 150
info@brusov.am

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը տրամադրում է դրամաշնորհներ, որոնք միտված են ֆինանսավորելու ԵՊԼՀ չինարենի ուսուցիչներին, ովքեր աշխատում են շարունակական հիմունքներով, ինչպես նաև ստացիոնար բաժնի այն ուսանողներին (գերազանց առաջադիմությամբ ուսանողներին), ովքեր ուսումնասիրում են չինարենը որպես մասնագիտություն և առաջին և երկրորդ օտար լեզու:

Ծրագրին մասնակցելու համար, դիմորդը պետք է.

Լինի օրինապահ

Ունենա դրական և ընկերական պատկերացում Չինաստանի մասին, ինչպես նաև իր գործունեությամբ միտված լինի Չինաստանի մասին տեղեկատվության տարածմանը,

Լինի ազնիվ, բարձր բարոյականության և սեփական խոսքի նկատմամբ հավատարմության տեր անձնավորություն:

Դասախոսները, ովքեր կդիմեն դեսպանատան դրամաշնորհին, պետք է ունենան.

Առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ,

Բարձր մասնագիտական էթիկա, դասավանդման և կրթահետազոտական գերազանց հմտություններ, ինչպես նաև սիրեն իրենց աշխատանքը և սիրով ու հոգատարությամբ վերաբերվեն իրենց ուսանողներին:

Համագործակցության լավ հմտություններ, ակտիվորեն մասնակցած լինեն Հայաստանում Չինաստանի դեսպանատան և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվող միջոցառումներին և, ինչպես նաև միտված լինեն նմանատիպ միջոցառումներին աջակցություն ցուցաբերելուն,

Մանկավարժական պրակտիկայում չունենան ծայրահեղ բացասական դեպքեր:

Ուսանողները, ովքեր դիմում են դրամաշնորհին, պետք է.

Ուսումնառեն ԵՊԼՀ-ում չինարենը որպես առաջին և երկրորդ օտար լեզու:

Ունենան գերազանց առաջադիմություն, համագործակցության լավ հմտություններ, հասարակական ակտիվություն, ունենա նորարարական պոտենցիալ և լինի բազմակողմանի զարգացած:

Չունենա չհանձնած քննություններ, ինչպես նաև կարգապահության խախտման դեպքեր:

Դիմորդը պետք է ներկայացնի իրական և օբյեկտիվ տվյալներ: Եթե պարզվի, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, դիմորդը կզրկվի դիմումի ներկայացման հնարավորությունից և հետագայում ևս չի կարողանա դիմել դրամաշնորհային ծրագրերի:

Ուսանողները պետք է լրացնեն հավելված 4-ը, 5-ը և 6-ը, իսկ դասախոսները հավելված 1-ը և 2-ը ռուսերեն և չինարեն լեզուներով:

Դրամաշնորհի հայտերը պետք է հանձնել առձեռն ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն (4-րդ հարկ, 405 սենյակ): Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է:

Приложение 1. Опросный лист преподавателя, подающего заявление на грант посольства Китайской Народной Республики в Армении за период 2019 г.

Приложение 2 Опросный лист преподавательской и учебно-исследовательской деятельности.docx

Приложение 4 Опросный лист студента, подающего заявление на грант.doc

Приложение 5 Таблица норм аттестации студента.doc

Приложение 6 Табель успеваемости.doc