Դրամաշնորհային ծրագիր երիտասարդների համար
22.01.2025

Երիտասարդների նորարարությունը սոցիալական ներառման ռազմավարություններում

Praxix Advisory Club-ը մեկնարկում է նախաձեռնություն, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին աշխատել իրական խորհրդատվական նախագծի վրա:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է մի շարք բարեփոխումներ, որոնք կազդեն հանրության և կոնկրետ թիրախային խմբերի վրա: Մեր նախագիծը նպատակ ունի երիտասարդների ներգրավման միջոցով բարձրացնել այս բարեփոխումների մասին իրազեկվածությունը։

· Նախաձեռնության շրջանակում մասնակիցները ոչ միայն կարող են մշակել իրական հաղորդակցման արշավի ռազմավարության, այլև հաջողության դեպքում մասնակցել այդ ռազամավարության իրականացմանը։

· Նախագծի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել մեր կողմից մշակված կրթական ծրագրին։

· Լավագույն առաջարկը կֆինանսավորվի և կիրականացվի հենց մասնակիցների ներգրավմամբ, ինչպես նաև այդ թիմի անդամները կստանան կրթաթոշակ։

Հայտերը բաց են անհատների և թիմերի համար մինչև փետրվարի 16-ը: Նախագծի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար այցելեք https://join.nationinaction.com/jobs: Բաց մի թողեք հնարավորությունը ձեռք բերել գործնական փորձ՝ աշխատելով իրական խորհրդատվական նախագծի վրա:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ General@nationinaction.com էլ. հասցեով:

Նախաձեռնությունն իրականացվում է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում՝ «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից։

Praxis Advisory Club

http://praxisadvisory.club