Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի քարտուղարի թափուր պաշտոնի համար: Բոլոր դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր բաժին /1306 սենյակ/: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է:
Պաշտոնի անվանում՝ դեկանատի քարտուղար
Պարտականությունները՝
ԵՊԼՀ ֆակուլտետի դեկանատի ուսումնական, վարչակազմակերպչական բնականոն գործունեության ապահովում:
Ֆակուլտետի ուսումնադաստիարակչական գործունեությանն առնչվող փաստաթղթերի պատրաստում, հավաքագրում, նախապատրաստում արխիվացման:
Ուսանողների գիտելիքների գնահատման էլեկտրոնային համակարգի վարում /ուսանողների տվյալների,գնահատականների, լուծարումների արդյունքների մուտքագրում/:
Ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում ֆակուլտետի ուսանողությանը:
Ֆակուլտետի ուսանողներին տեղեկանքների,ակադեմիական տեղեկագրերի տրամադրում,
Դեկանի հանձնարարականով նամակների, գրությունների և այլ փաստաթղթերի պատրաստում:
Պահանջվող գիտելիքներ և ունակություններ՝
Բարձրագույն կրթություն, առնվազն՝ բակալավրի որակավորում:
Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով, տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն:
Ուսումնական հաստատությունում աշխատանքային փորձը ցանկալի է: