Դասընթաց. Գնահատում գնահատականից դուրս` լսարանի գնահատման տեխնիկաների կիրառումը սովորելու գնահատման գործընթացում
29.06.2019

Դասընթացը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը 12։00-17։00, ԵՊԼՀ գրադարանի նիստերի դահլիճում:

Ուսանողների սովորելու և դասընթացի նպատակներին հասնելու գնահատման ունակությունը ուսուցման գործընթացի կարևոր բաղադրիչ է։ Գնահատականի տրամադրումը դասընթացի գնահատման սովորական և տարածված եղանակ է, որով դասավանդողները կարող են գնահատել, թե ինչպիսին է ուսանողների առաջընթացը դասընթացի ընթացքում: Միևնույն ժամանակ ուսանողի ուսուցման գնահատումը ավելին է, քան պարզապես գնահատականի տրամադրումը. դա գործընթաց է, այլ ոչ միայն վերջնական արդյունք: Ժամանակի ընթացքում սովորելու հմտությունները գնահատելը օգնում է դասավանդողներին հարմարեցնել նյութերը, աջակցել ուսանողներին, ինչպես նաև դասընթացը դարձնել ավելի հետաքրքիր։

Դասավանդման գնահատման այլ մեթոդները, որոնք նաև հայտնի են որպես լսարանի գնահատման տեխնիկաներ (classroom assessment techniques - CATs), այն միջոցներն են, որոնք կարող են օգնել դասավանդողներին վերահսկել և գնահատել, թե ինչպես են ուսանողները սովորում դասընթացի ընթացքում: CATs- ը գնահատում է ուսումնական գործընթացի տարբեր բաղադրիչները՝ կենտրոնանալով ուսանողների կողմից գիտելիքների ձեռքբերման, նյութի ընկալման և/ կամ դասավանդողների կողմից կիրառվող ուսուցման մեթոդների արդյունավետության վրա:

Դասընթաց-աշխատանքային քննարկման ժամանակ մասնակիցները կծանոթանան, թե ինչպես օգտագործել CATs-ը տարբեր առարկաների դասավանդման ընթացքում, լսարանի տարբեր չափերի դեպքում և տարբեր ուսումնական իրավիճակներում:

Սեմինարի աշխատանքային լեզուները հայերենը և անգլերենն են: CATs- ի վերաբերյալ նյութերը կտրամադրվեն անգլերեն լեզվով:

Դասընթաց-աշխատանքային հանդիպումը կվարի Աննա Ճենտերեճյանը: Աննա Ճենտերեճյանը դասախոս է Օհայոյի պետական համալսարանում (Ohio State University), որտեղ դասավանդում է սոցիոլոգիա: Նրա հետազոտական եւ մասնագիտական փորձի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://senr.osu.edu/our-people/anna-jenderedjian:

Դասընթացը հյուրընկալում է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը։ Դասընթացը կազմակերվել է ՀԿԱՀԻ-ի կողմից։ Դասընթացը ֆինանսավորվում է Ամերիկյան հետազոտական անդրծովյան կենտրոնների խորհրդի (CAORC) և անհատական շնորհների միջոցով։