Դարձի՛ր «Չինարեն և գրականություն» և «Թարգմանչական գործ՝ չինարեն-հայերեն» կրթական ծրագրերով մասնագետ՝ ընդունվելով ԲՊՀ-ի մագիստրատուրա
19.06.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Ուշադրություն

ԲՊՀ-ն 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության շրջանակներում առաջին անգամ հայտարարում է նաև «Չինարեն և գրականություն» («Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտությամբ) և «Թարգմանչական գործ` չինարեն-հայերեն» («Լեզվաբանություն» մասնագիտությամբ) կրթական ծրագրերով ընդունելություն։

Սա աննախադեպ հնարավորություն է՝ ՀՀ-ում դառնալու վերը նշված մասնագիտություններով առաջատար մասնագետներ։

Ընդ որում՝ մեր լավագույն ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումնառության որոշ ժամանակահատվածն անցկացնելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ԲՊՀ ընդունող հանձնաժողով․

010 520 563 Ընդունող հանձնաժողով
093 560 410 Ռ. Գևորգյան՝ Ընդունող հանձնաժողովի քարտուղար
098 478 332 Մ․ Հովակիմյան՝ Ընդունող հանձնաժողովի անդամ