ԲՊՀ Շրջանավարտների միավորումը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ հայտարարում է էսսեների մրցույթ
04.07.2023
  1. Հարգելի' ուսանողներ,

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի Շրջանավարտների միավորումը «Սահակյան Բաղրամյան հիմնադրամ»-ի ֆինանսական աջակցությամբ SMART և CONNECT ծրագրերի շրջանակներում հայտարարում է էսսեների մրցույթ:

 

 

Հունիս ամսին ծնվել են երկու աշխարհահռչակ հայ՝ Արամ Խաչատրյանն ու Քըրք Քրքորյանը։ Ա․ Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի, իսկ Ք․ Քրքորյանը՝ 1917-ի հունիսի 6-ին։ Իրենցից յուրաքանչյուրը իր ասպարեզում հասել է բարձրագույն նվաճումների։ Խաչատրյանի երաժշտական գոհարները դասվում են Մոցարտի և Բախի գործերի կողքին, իսկ Քրքորյանը համարվում է «Լաս Վեգասի պապիկը»։ Նրանց ձեռքբերումները ոգեշնչման աղբյուր են հանդիսանում նրանց համար, ովքեր ձգտում են հասնել հաջողության գագաթնակետին:

Ցանկանալով բացահայտել այն հատկությունները, որոնք պահանջվում են նման բացառիկ բարձունքներին հասնելու համար, անհրաժեշտ է խորամուխ լինել այս երկու անհատների, ինչպես նաև ուշագրավ հաջողությունների հասած այլ մարդկանց կյանքում: Խնդրում ենք ուսումնասիրել նրանց կյանքի ուղին, ձևավորել Ձեր կարծիքը հաջողության հասնելու ճանապարհի վերաբերյալ։

Ուսումնասիրելով տարբեր անհատների հաջողության պատմությունը՝ ի հայտ են գալիս որոշ որակներ, որոնք հանդիսանում են ձեռքբերումների հիմնական բանալին՝ նպատակի հստակ տեսլականը, անողոք քրտնաջան աշխատանքը և անվերապահ նվիրումը։ Այս ամենը ուղղորդում է անհատին նավարկել դեպի վերջնական նպատակը՝ արիաբար հաղթահարելով բազում մարտահրավերներն ու դժվարությունները:

Խնդրում ենք Ձեր տեսանկյունից բացահայտել այն որակները, որոնք հարկավոր են առավելագույն բարձունքների հասնելու համար, ներկայացնելով նաև անձամբ Ձեր հաջողության համար անհրաժեշտ հատկանիշները։

Կարող եք գրել նաև Ձեր յուրաքանչյուր օրվա նպատակների և նրանց հասնելու քայլերի մասին։

Ուղեցույց․

- Ձեր էսսեն պետք է լինի առավելագույնը 3500 բառ: Յուրաքանչյուր ուսանող կարող է ներկայացնել միայն մեկ էսսե:

- Էսսեն պետք է ունենա վերնագիր, բոլոր էջերը պետք է լինեն համարակալված: Տառաչափը՝ 12։

- Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 10․09․2023, 23։59

- Մրցանակները կշնորհվեն մասնակիցների հետ համատեղ քննարկման ժամանակ, 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, ուրբաթ, ժամը 13:00-ին:

- Էսսեները ուղարկել հետևյալ էլ․հասցեներին՝ tigran@americanaarmenia.com և levon.babamyan@gmail.com

- I մրցանակ (3 հոգի) - $600

- II մրցանակ (3 հոգի) - $500

- III մրցանակ (3 հոգի) - $250։

Կազմակերպիչ՝ ԲՊՀ Շրջանավարտների միավորում,

SMART և CONNECT ծրագրերի շրջանակներում

Ֆինանսավորումը՝ Սահակյան Բաղրամյան հիմնադրամ, գործադիր տնօրեն՝ Տիգրան Սահակյան