ԲՊՀ Ռուսերենի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի բաց մրցույթ
11.12.2024

ԲՊՀ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ռուսերենի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ռուսերենի ամբիոնի վարիչի պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել առնվազն հինգ տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, որոնք ունեն գիտական կոչում և/կամ աստիճան:

Ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում ռեկտորի անունով,

բ) անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը՝ որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, լուսանկարով (3x4 չափի),

դ) տեղեկանք վերջին աշխատանքի վայրից (եթե այն գործում է),

ե) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների), գիտական (որակավորման) աստիճանը և (կամ) գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ) տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը՝ հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,

ը) ամբիոնի գործունեության և իրականացվող ՄԿԾ-ների վերաբերյալ իր ծրագիրը (5-ից 7 էջի սահմաններում)' փակ և իր ստորագրթյամբ ծրարով, որը բացվում է ամբիոնի վարիչի ընտրության համար հրավիրված ֆակուլտետի խորհրդի նիստում,

թ) ինքնակենսագրություն:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2024թ. ս.թ. դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 26-ը ներառյալ` ժամը 09:00-ից 17:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԲՊՀ, 2-րդ մասնաշենք, թիվ 2202Ա աշխատասենյակ, Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի խորհրդի քարտուղար Ժակլին Մինասյանին):

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 12:00-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ամբիոնի վարիչի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է 2024թ. ԲՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի օրինակելի կանոնադրությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԲՊՀ Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի խորհրդի քարտուղար Ժակլին Մինասյանին /հեռ.՝ 010-522-020 /ներ. 2-70/, էլ. փոստ՝ jaminasyan@bryusov.am:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ