ԲՊՀ hամալսարանական շարունակական կրթության բաժինը հրավիրում է մասնակցելու անգլերենի վճարովի դասընթացների
21.11.2023

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի hամալսարանական շարունակական կրթության բաժինը սիրով հրավիրում է մասնակցելու անգլերենի վճարովի դասընթացների։

Դասընթացի յուրաքանչյուր մակարդակի ավարտից հետո մասնակիցներին տրվում է մասնակցության հավաստագիր:

Դասընթացներն անցկացնում են ԲՊՀ-ի փորձառու դասախոսները։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • դասընթացները խմբային են՝ սկսնակ (A1, A2) և միջին (B1, B2) մակարդակներով,
  • ամսական 10 պարապմունք,
  • յուրաքանչյուր պարապմունքը`1,5 ժամ տևողությամբ,
  • դասընթացի յուրաքանչյուր մակարդակի տևողությունը 3-4 ամիս է,
  • ամսավճարը 25․000 ՀՀ դրամ է մինչև ժամը 18։00, իսկ 18։00–ից հետո՝ 30․000 ՀՀ դրամ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ 060 830111 (269) հեռախոսահամարով:

Դասընթացներին մասնակցելու համար լրացրեք այս հայտը՝ https://forms.gle/u4TydHs5qDtEP8RA8:

Մենք սիրով սպասում ենք ձեզ: