ԲՊՀ 2019-2020 ուս․ տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը հեռավար ձևով անցկացնելու վերաբերյալ տեղեկատվություն
04.05.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Մեր շատ սիրելի՛ ուսանողներ, 

Արդեն գրեթե երկու ամիս է՝ մենք ապրում և աշխատում ենք արտակարգ դրության պայմաններում՝ հաղթահարելով չկանխատեսված և «արտակարգ» դժվարություններ, բայց և «արտակարգ» համոզմունքով, որ դուք ունակ եք հաղթահարելու ցանկացած դժվարություն։

Հավատացած ենք, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք դուրս ենք գալու ստեղծված իրավիճակից առանց կրթական գործընթացի էական խաթարումների՝ հնարավորինս ապահովելով ձեր ուսումանառության բարձր արդյունքները։

Համավարակը պատճառ հանդիսացավ ուսումանական գործընթացն ամբողջապես հեռավար կազմակերպելուն, դասապրոցեսի կազմակերպման նոր մոտեցումներ ձևավորելուն, առաջացող խնդիրներին հրատապ լուծումներ գտնելուն և դրանց լուծմանն ուղղված անհետաձգելի որոշումներ կայացնելուն։ Յուրաքանչյուր որոշում կայացնելիս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն առաջնորդվել է լավագույն լուծումը գտնելու և հնարավորությունների սահմանում ձեզ ընդառաջ գնալու ու աջակցելու անկեղծ միտումով։

Համալսարանը կարևորում է բոլորիդ և յուրաքանչյուրիդ առողջությունն ու անվտանգությունը, ուստի ստեղծված իրավիճակով թելադրված թե՛ կիսամյակի վերջնական գնահատումները, թե՛ ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորումը կանցկացվեն առցանց։

Ձեզ ենք ներկայացնում «Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՀԵՌԱՎԱՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌՑԱՆՑ) ՁԵՎՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը, որին խնդրում ենք ծանոթանալ սեղմելով ընդգծված վերնագրի վրա: