ԲՊՀ-ում տեղի կունենա «ԼԵԶՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը
07.02.2024

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ 2024թ-ի հունիսի 20-21-ը Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի Անգլերենի ամբիոնը կազմակերպում է «ԼԵԶՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը:

 Գիտաժողովը կանցկացվի հետևյալ ուղղություններով՝

 ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԵՐ

  • Անգլիագիտություն
  • Գերմանագիտություն
  • Ռոմանագիտություն
  • Սլավոնագիտություն
  • Արևելագիտություն
  • Հայագիտություն

ԹԱՐԳՄԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Թարգմանության տեսական հիմնախնդիրներ
  • Թարգմաբանության միջգիտակարգային հայեցակերպեր
  • Խոսույթի վերլուծությունը որպես նախաթարգմանական գործունեություն
  • Գրական թարգմանության խնդիրներ
  • Ոլորտային թարգմանության խնդիրներ
  • Աուդիո-վիզուալ թարգմանության խնդիրներ
  • Թարգմանական տեխնոլոգիաներ
  • Մեքենական թարգմանություն
  • Թարգմանություն և կորպուսային լեզվաբանություն
  • Բանավոր թարգմանության խնդիրներ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

  • Անգլիան որպես գրական կայսրություն
  • Համեմատական գրականագիտություն
  • Գրականությունը մշակույթի համատեքստում
  • Մշակութային ինքնություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺՈԻԹՅՈՒՆ

Մանկավարժական գիտություններ

  • Անձի ձևավորման հիմնահարցերը տեղեկատվական հասարակության պայմաններում
  • Դասավանդման և ուսումնառության ժամանակակից մոտեցումները
  • Շարունակական կրթություն. Խնդիրները և զարգացման հեռանկարները
  • Ժամանակակից հոգեբանամանկավարժական խնդիրները և դրանց լուծման հեռանկարները

Մասնավոր մեթոդիկաներ 

  • Միջմշակութային լեզվակրթություն
  • Լեզուների ուսուցման ժամանակակից մեթոդներ և մոտեցումներ
  • Օտար լեզուների ուսուցումը տարբեր մասնագիտությունների համատեքստում

Կրթության կառավարում

  • Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում
  • Բարձրագույն կրթությունը թվային հասարակությունում. մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները
  • Բարձրագույն կրթության միջազգայնացումը որպես բուհերի ռազմավարական զարգացման գրավական

Ելույթներին կհատկացվի 15 րոպե, քննարկումներին, մեկնաբանություններին և հարցերին՝  5 րոպե:  

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԿՈՒՅՐ ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԵՆՑ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետը՝  2024 թ.-ի ապրիլի 30-ը:

Կից հղումով ներկայացվում է գիտաժողովի տեղեկատվական թերթիկը՝ https://brusov.am/website/documentation/files/41308b40.docx, մասնակցության հայտի ձևաթուղթը՝ https://respondto.forms.app/chairofenglish-/appeal-application-form: