ԲՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նախատեսվող միջոցառումների ցանկ
17.03.2023

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նախատեսվող միջոցառումների ցանկ:

Մարտ

20.03.2023 ժ. 12:15 - Երաժշտական ներկայացում. «Ֆրանկոֆոն երգն ու երաժշտությունը ժամանակների խաչմերուկում»: (ԲՊՀ Մեծ դահլիճ)

24.03.2023 ժ.12:15 - Կլոր սեղան նվիրված պրոֆեսոր Վլադիմիր Ստեփանյանի հիշատակին. «Գեղարվեստական տեքստի վերլուծությունը՝ ի նպաստ ֆրանսերենի դասավանդման»: (ԲՊՀ Նիստերի դահլիճ)

27.03.2023 ժ.12:15 - Գրքի շնորհանդես. Մյուրիել Բարբերիի «Ոզնու նրբագեղությունը»՝ Լուսինե Մուսախանյանի թարգմանությամբ: (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանի սրահ)

30.03.2023 ժ.18:00 - Բելգիական թատերական հանդիպումներ. Լորան Վան Վեթեր «Կանգառ» և Լայլա Նաբյուլսի «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» թատերկերը ներկայացնում են ֆրանկոֆոն թատերախմբերը: («Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն», Գր. Լուսավորիչ 6)

Ապրիլ

04.04.2023 ժ.12:30 - Միջհամալսարանական երիտասարդ հետազոտողների գիտաժողով. Լեզու, մշակույթ, գրականություն: (ԲՊՀ Նիստերի դահլիճ)

07.04.2023 ժ.13:30 - Կլոր սեղան քննարկում. Նաիրա Մանուկյանի «Բանաստեղծական բազմաձայնություն», Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում. Ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց ցեղասպանությանը» աշխատությունների: (Վ. Բրյուսովի անվան պետկան համալսարանի գրադարանի սրահ)

14.04.2023 ժ.14:30 - Ֆիլմի դիտում. Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին», հաջորդիվ՝ քննարկում ռեժիսորի հետ: (ԲՊՀ Մեծ դահլիճ)

21.04.2023, ժ.12:15 - Երիտասարդ ֆրանկոֆոնների մրցույթ. «Գուշակե՛ք ֆրանկոֆոն երգը»: (ՖՀԳ-ազգային գրասենյակ, (AUF))