ԲՊՀ-ում դասավանդման և ուսումնառության գործընթացը կկազմակերպվի հեռավար ձևով
26.10.2021

«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2021-2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԵՌԱՎԱՐ ՁԵՎՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1 Հիմք ընդունելով ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածմամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) վարչապետի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021թ.-ի հոկտեմբերի 25-ի համապատասխանաբար N04/03.79/36763-2021 և N 01/11.2/24434-2021 գրությունները՝ ս. թ. հոկտեմբերի 26-ից Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը դասավանդման և ուսումնառության գործընթացը կազմակերպում է հեռավար ձևով։

2․ Տվյալ օրվա դասախոսությունները և գործնական դասերը կանցկացվեն դասացուցակով սահմանված ժամերին՝ «Զում» (ZOOM) հարթակով։

3․ Յուրաքանչյուր դասախոս կտրամադրի ձեզ «Զում» (ZOOM) հարթակի հաշվի հղումը և գաղտնաբառը։

4․  Հարգելի պատճառով տվյալ օրը և ժամին դասախոսության կամ գործնական դասի առցանց անցկացման անհնարինության դեպքում այն կտեղափոխվի ձեզ հետ նախապես համաձայնեցված այլ ժամ կամ օր։

5․ Ըստ դասացուցակի՝ տվյալ օրվա դասախոսությունների և գործնական պարապմունքների նյութերի էլեկտրոնային  տարբերակները դասախոսները նույն օրը կուղարկեն ձեր էլեկտրոնային փոստի հասցեներին։