ԲՊՀ-ում 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակի դասերի կազմակերպման ընթացակարգը և ժամանակացույցը
24.08.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԴԱՍԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Սույն փաստաթղթով «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» (այսուհետ՝ ԲՊՀ) հիմնադրամը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, սահմանում է 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դասընթացների կազմակերպման ձևերը, ժամանակացույցը, դասաժամերի տևողությունը, ինչպես նաև համալսարան մուտք գործելու և համալսարանից դուրս գալու հստակ ընթացակարգերը։

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

1-ին կուրս

  • Ուշադրություն:

 

  1. 1-ին կուրսի ուսանողների դասերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից:
  2. Սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ 1-ին կուրսի ուանողների բոլոր դասընթացները կանցկացվեն համալսարանում:
  3. Սեպտեմբերի 15-ից հետո տեսական դասընթացները կկազմակերպվեն առցանց։
  4. Մասսայական կուտակումներից խուսափելու նպատակով համալսարանի ֆակուլտետներում դասերը կկազմակերպվեն երկու հերթով:
  • Դասերը 1-ին հերթ կլինեն հետևյալ ֆակուլտետներում                      
  • Ռուսաց և օտար լեզուների (ՌՕԼ)                               
  • Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության (ԹՄՀ)
  • Կրթության և մասնագիտական մանկավարժության (ԿՄՄ)
  • Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դասերը կլինեն 2-րդ հերթ:

 

 

 

  1. Սեպտեմբերի 1-15-ը յուրաքանչյուր դասի տևողությունը սահմանվում է 70 րոպե: 
  1. 1-ի հերթի դասերի ժամանակացույց

 1-ին դաս           9:00 - 10:10

2-րդ դաս        10:15 – 11:25

3-րդ դաս        11:40 – 12:50

  1. 2-րդ հերթի դասերի ժամանակացույց

1-ին դաս 13:30 – 14:40

2-րդ դաս              14:45 – 15:55

3-րդ դաս  16:10 – 17:20

  1. Յուրաքանչյուր խմբին կցված է լսարան, որտեղ կանցկացվեն դասընթացները:
  2. Հոսքային դասընթացները կանցկացվեն մեծ լսարաններում, ուր ուսանողներին կուղեկցեն:
  3.  Կուտակումներից խուսափելու նպատակով խնդրում ենք լսարանից և համալսարանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:
  4. 1-ին կուրսի ուսանողների դասացուցակում սեպտեմբերի 15-ից կկատարվեն փոփոխություններ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք։
  5. Ուսանողներին խնդրում ենք համալսարանի կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում նախապես ծանոթանալ խմբերին և կցված լսարաններին:

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսեր

1.Բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից։

3.Դասացուցակները, դասապրոցեսի ընթացակարգը կհրապարակվեն դասերը սկսվելուց  մեկ շաբաթ առաջ, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, ուստի խնդրում ենք հետևել համալսարանի կայքին և ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ 

  • 1-ին հերթին դասեր ունեցող ուսանողներին խնդրում ենք համալսարան ներկայանալ առավոտյան ժամը 8:00-ին, իսկ 2-րդ հերթի ուսանողներին՝ ժամը 12։30՝ դասապրոցեսը սահմանված ժամերին սկսելու համար:
  • Մինչև համալսարան մուտք գործելը պահպանել սոցիալական հեռավորություն՝ կանգնելով համալսարանի մուտքերի առջև արված գծանշումներում:
  • Համալսարան մուտք գործելիս կկատարվի ուսանողների անհատական ջերմաչափում:
  • Պարտադիր է կրել դիմակ համալսարանում գտնվելու ողջ ժամանակահատվածում:
  • Ուսանողները համալսարան մուտք կգործեն հետևյալ ուղղություններով՝
  • Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ – մուտքը Թումանյան փողոցից
  • Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ- մուտքը Թումանյան փողոցից
  • Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետ- մուտքը համալսարանի բակից
  • Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ – մուտքը Կենտրոնական մասնաշենքից՝ Սարյան փողոցից:
  • Համալսարանի բոլոր ուսանողների ելքը կազմակերպվում է միայն 2-րդ մասնաշենքից՝ Թումանյան փողոցից:

 

 

 

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Դասախոսներին և աշխատակիցներին խնդրում ենք համալսարան մուտք գործել կենտրոնական մուտքից (Մոսկովյան փողոցից):