ԲՊՀ-ն առաջիկա շաբաթներին կընդունի Երևանի մի շարք դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև կլինեն այցեր դեպի դպրոցներ մեր ուսանողների ու դասախոսների կողմից
Ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 10:30, ԲՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կայցելեն Երևանի Ա. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին: Այցի շրջանակներում ներկայացվելու են համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում դասավանդվող լեզուները, ուսանողական կյանքը:
Ս.թ. փետրվարի 19-ին՝ ժամը 12:00, ԲՊՀ կայցելեն Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները, իսկ ս.թ. փետրվարի 25-ին՝ ժամը 11:30, Երևանի Ս. Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Այցերի ընթացքում ներկայացվելու է Եվրոպական համերաշխության կորպուս ծրագիրի կամավոր Յիոաննա Բզեժինսկայայի ծրագիրը և հնարավորությունները ուսանողների և աշակերտների համար:
Հանդիպումների շրջանակում ԲՊՀ-ի կողմից կներկայացվեն համալսարանի կրթական ծրագրերը, համալսարանում դասավանդվող լեզուները, ուսանողական կյանքը: