ԲՊՀ-ն հրավիրում է հանրապետության դպրոցների անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և ռուսաց լեզվի բոլոր ուսուցիչներին մասնակցելու վերապատրաստման դասընթացների
18.06.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, լինելով առաջատարը լեզուների դասավանդման ոլորտում և հերթական անգամ ընդգրկվելով ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորված կազմակերպությունների ցանկում, սիրով հրավիրում է հանրապետության դպրոցների անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և ռուսաց լեզվի բոլոր ուսուցիչներին մասնակցելու 2021թ. օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում նախատեսված վերապատրաստման դասընթացներին՝ հետևյալ ուղղություններով՝

  1. Մասնագիտական լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն)
  2. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն
  3. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում
  4. Մասնագիտական զարգացում և պրակտիկա

Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների նպատակն է նպաստել ուսուցիչների հոգեբանամանկավարժական և մեթոդական կարողունակությունների (գիտելիք, կարողություն, հմտություն, մասնագիտական որակներ) զարգացմանը օտար լեզուների դասավանդման  գործընթացում՝ հիմնվելով նոր չափորոշիչների, ծրագրային մոտեցումների,  ժամանակակից դասավանդման և ուսումնառության, տեղեկատվական տեխնոլոգիաների վրա:

Դասընթացն իրականացվելու է բուհի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի կողմից համագործակցային, ինտերակտիվ, նախագծային և սիմուլյացիոն մեթոդների կիրառմամբ՝ ակտիվ ներգրավելով մասնակիցներին ուսումնառության գործընթաց, խրախուսելով փոխգործակցությունը: 

Դասընթացի ավարտին մասնակիցները կհավաքեն կրեդիտներ և կստանան վերապատրաստման վկայականներ:

Դասընթացի ինքնուրույն աշխատանքների ողջ ընթացքում խորհրդատվությունը կարող է տրվել առցանց եղանակով:

Դասընթացի ամբողջական փաթեթին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/evx1GwN1TtjLttkL8:

Իսկ եթե ցանկանում եք մասնակցել մեկ կամ քանի բաժնի վերապատրաստմանը, ապա լրացրեք հետևյալ հայտը՝ https://forms.gle/LxNYStk315Ypxdw26:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60830111(2-69), +374 91630725 hեռախոսահամարներով։