ԲՊՀ-ն 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարին
20.03.2020

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն իր ներդրումն է կատարել կորոնավիրուսի կանխմանն ուղղված ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումներին՝ փոխանցելով 1 մլն ՀՀ դրամ «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվին։