Բելգիայի Շախմատի թագավորական ֆեդերացիան հրավիրում է մասնակցելու շախմատի միջազգային մրցաշարի
18.09.2023

Սիրելի ուսանողներ,

Բելգիայի Շախմատի թագավորական ֆեդերացիան հրավիրում է մասնակցելու «5th PCU Student Chess Cup» մրցաշարին, որը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 24-ից 26-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում: Մրցաշարը  բաց է բուհերի բոլոր շախմատիստ ուսանողների համար՝ նաև առանց  ՖԻԴԵ-ի վարկանիշի առկայության: Մրցաշարի ընթացքում կարևորվելու են «ֆեյր-փլեյի» (արդար խաղ) սկզբունքների պահպանումը  և համընդհանուր բարեկամության ամրապնդումը:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.pcucommittee.com/chess կայքում, իսկ գրանցումները հնարավոր են մինչև 2023 թվականի նոյեմբերի 3-ը: