«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի մշակման համար «Ոլորտային տերմինաբանություն», «Բանավոր հաջորդական թարգմանություն» կառուցամասերի համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
18.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի մշակման համար «Ոլորտային տերմինաբանություն», «Բանավոր հաջորդական թարգմանություն» կառուցամասերի համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն:

 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

  • ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
  • հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:

 

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԲՊՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն: 

Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 3 անհատ խորհրդատուների ներգրավմամբ, որոնք կկազմեն աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբում ներգրավված յուրքանաչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականություների իր շրջանակը: Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ «Ոլորտային տերմինաբանություն», «Բանավոր հաջորդական թարգմանություն» կառուցամասերի համար պատասխանատուն, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով: 

Առաջին փուլ

  • Պատշաճ կերպով կատարել աշխատանքային խմբի աշխատանքային ծրագրով նախատեսված գործողություններ սահմանված ժամկետներում, մասնակցել խմբի հանդիպումներին,
  • Ուսումնասիրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին մշակել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքները՝ հաշվի առնելով այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները,
  • Քննարկել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագիծը գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող համընթաց թարգմանիչների, այլ շահակիցների հետ,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին վերանայել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագիծը և պատրաստել վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով շահակիցների առաջարկությունները և դիտողությունները,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին որոշարկել կոմպետենցիաների վրա հիմնված, մոդուլային կառուցվածքով ուսումնական պլանի կազմման համար կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեթոդաբանությունը,
  • Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա, աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին ուրվագծել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի ուսումնական պլանը, ինչպես նաև մոդուլների և (կամ) դասընթացների ցանկը,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին համադրել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը ՄԿԾ-ով ուումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայում,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին գնահատել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
  • Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
  • Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին: 

 

Երկրորդ փուլ

  • Մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի՝ «Ոլորտային տերմինաբանություն», «Բանավոր հաջորդական թարգմանություն» կառուցամասերի մոդուլների մեթոդական հենքը նկարագրող ուղեցույց,
  • Մշակել վերոնշյալ կառուցամասերի մոդուլները,
  • Ըստ անհրաժեշտության բարելավել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի ներկայացված բենչմարքինգի արդյունքների և համապատասխան առաջարկությունների,
  • Աշխատանքային խմբի մյուս անդամների հետ միասին մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի և մագիստրոսական թեզի պահանջները։
  • Մշակված մոդուլները ներկայացնել աշխատանքային խմբի համակարգողին և վերջինիս կողմից արված դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության կատարել համապատասխան վերանայումներ:
  • Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
  • Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

 

 

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)

Համակարգող խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

  • առաջին փուլ՝ 2020թ. մարտ– մայիս (3 ամիս)                                              
  • երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս - նոյեմբեր (5 ամիս)                                    

 

 

Որակավորման նվազագույն պահանջներն ու գնահատման չափանիշները

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում

-         բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ,

-         հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։

30

Ընդհանուր փորձառություն՝

-         առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,

-         համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ։

30

Հատուկ փորձառություն՝

-       լեզվաբանական և թարգմանական կրթական ծրագրի և (կամ) դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,

-       համընթաց թարգմանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտվի առավելություն:

-         Հաջորդական և համընթաց թարգմանության փորձը կդիտվի առավելություն:

40

 

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

 

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. մարտի 27-ը, ժամը 17:00 ներառյալ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

 «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 

Դիմող`

հասցե`

հեռախոս` 

Էլ. փոստ`

                                                                                        Դիմում

 

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն»  մագիստրոսական ՄԿԾ-ի մշակման համար «Ոլորտային տերմինաբանություն», «Բանավոր հաջորդական թարգմանություն» կառուցամասերի համար պատասխանատու անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին: 

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին: 

Դիմող`  

 

“   ”  “       ”2020թ.