Բացվել է Իրավական մոտարկման տեսության և մեթոդաբանության առաջին ամենամյա դպրոցը
22.09.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Եթե դուք հետաքրքրված եք միջազգային բանախոսների հետ քննարկելու ԱլԳ (Արևելյան գործընկերության երկրներ) երկրներում իրավական մոտարկման արդիական հարցերը` տեսական, գործնական և համեմատական տեսանկյուններից, ապա միացե՛ք դպրոցի մասնակիցների խմբին: 

Ովքե՞ր կարող են դիմել։

● իրավագիտության, քաղաքագիտության, պետական կառավարման և այլ հարակից առարկաների բակալավրիատի, մագիստրոսի և ասպիրանտուրայի առաջադեմ ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, պետական գործակալությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ինտերակտիվ դասախոսությունների ընթացքում ԵՄ և ԱլԳ երկրների փորձագետները կանդրադառնան հետևյալ հարցերին.

● Իրավական մոտարկման հիմնական հասկացություններն ու տեսական շրջանակները. իրավական և օրենսդրական մոտարկում, մոտարկում ընդդեմ ներդաշնակեցման, մոտարկում և եվրոպականացում;
● Իրավական մոտարկումը միջառարկայական տեսանկյունից. աշխարհաքաղաքական և մշակութային ենթատեքստեր;
● Երրորդ երկրների իրավական համակարգերում ԵՄ օրենսդրությունը արտահանելու և ներմուծելու մեթոդներ և գործիքներ;
● Իրավական մոտարկման մեթոդաբանությունը, դրա ինստիտուցիոնալ և օրենսդրական շրջանակները;
● Դատական համակարգի դերը իրավական մոտարկման գործընթացներում: 

Այս խնդիրները կքննարկվեն տեսական, գործնական և համեմատական տեսանկյուններից` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի դեպքերին:

Դասընթացի տևողությունը 20 ժամ է:

Դասընթացն անվճար է: Ցանկացողները կարող են գրանցվել՝ հետևելով հղմանը` https://bit.ly/35YuID9:

Jean Monnet Module Legal Approximation Laboratory

Մասնակցության վկայականները կտրվեն կանոնավոր հաճախումներ ունենալու դեպքում: