Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության մասնագետի թափուր հաստիք՝ ԵՊԼՀ-ում
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան (ԵՊԼՀ)
Պաշտոնի անվանում` Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության մասնագետ
Վարչության մասնագետը՝
- Իրականացնում է վարչության աշխատանքների կազմակերպումը և անմիջական կատարումը,
- համակարգում է համալսարանի միջազգային համագործակցության ուղղված ընթացիկ աշխատանքները վարչության ղեկավարի ու տեղակալի հանձնարարությամբ,
- աջակցում է համալասրանում կազմակերպվող միջոցառումների, սեմինարների, տարբեր ծրագրերի իրականացման աշխատանքներին,
- կազմակերպում և մասնակցում է գործընկեր համալսարանների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների պատվիրակությունների հետ հանդիպումներին՝ համաձայն վարչության ղեկավարի կամ տեղակալի հանձնարարության,
- ձեռնարկում է քայլեր օտարերկրյա առաջատար համալսարանների և գիտակրթական կենտրոնների հետ շարունակական համագործակցություն հաստատելու նպատակով,
- նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ վարչության լիազորությունների շրջանակներում,
- տեղեկացնում է համալսարանի անձնակազմին և ուսանողական կազմին գործող դրամաշնորհային, կրթաթոշակային և փոխանակման ծրագրերի մասին, տրամադրել խորհրդատվություն օտարերկրյա և համալսարանի շարժունության ծրագրերին մասնակից ուսանողներին,
- կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ՝ օտարերկրյա դրամաշնորհային ծրագրերին մասնակցության վերաբերյալ,
- հաստատում է կապ համալսարանի օտար երկրում սովորող ուսանողների հետ՝ ուսումնառության հետ կապված խնդիրները վերհանելու և լուծումներ տալու հետ կապված,
- վարչության ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է օտարերկրյա բուհերի միջազգայնացմանը միտված աշխատանքները և կատարում է համեմետական վերլուծություն,
- պատրաստում է համագործակցության գրագետ պայմանագրերի, նամակների, գրությունների նախագծեր՝ ուղղված միջազգային կառույցներին, համալսարաններին, ՀՀ-ում դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,
- պարբերաբար կատարում է թարմացումներ համալսարանի կայքում՝ տեղադրելով համալսարանի արտաքին կապերի և միջազգայնացման վերաբերյալ համապատասխան նյութեր,
- միջազգային գործունեությամբ պայմանավորված այլ գործառույթներ՝ ըստ վարչության ղեկավարի հանձնարարականի:
3.Պահանջվող գիտելիքներ և ունակություններ՝
Վարչության մասնագետը պետք է ունենա.
- առնվազն բակալավրի որակավորում, 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1-ը բարձրագույն կրթության ոլորտում,
- իմացություն ՀՀ բարձրագույն կրթության, բարձրագույն կրթության միջազգայնացման քաղաքականության, օտարերկրյա ուսանողների ընդունելության հետ կապված կանոնակարգերի և ընթացակարգերի, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության ընթացակարգերի վերաբերյալ:
- քննադատական և վերլուծական մտածողության, միջանձնային արդյունավետ շփման, ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, նեղ մասնագիտական դաշտում որոշումների կայացման, անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու հմտություններ,
- անգլերենի գերազանց իմացություն:
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայի միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիներն իրենց ամփոփ անձնական տվյալները (CV) գունավոր լուսանկարով՝ 3X4 սմ չափսի, պետք է ուղարկեն` intrelbrusov@gmail.com էլեկտրոնային հասցեով (վերջնաժամկետ` 15.09.2019թ.)։ Խնդրում ենք համապատասխան պաշտոնի անվանումը նշել էլեկտրոնային փոստի «subject» մասում:
Վերջնաժամկետ` 15.09.2019