Արի՛ Բրյուսով, սովորի՛ր քաղաքագիտություն
03.05.2021

Սիրելի՛ դիմորդ,

#Արի_ԲՊՀ՝ սովորելու քաղաքագիտություն ոլորտի փորձառու մասնագետների՝ գիտությունների դոկտորների և թեկնածուների, օտարերկրյա համալսարաններից հրավիրված դասախոսների օգնությամբ:

Քաղաքագիտության բաժինը քեզ հնարավորություն է տալու

ստանալ գիտելիքներ, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Հարավային Կոնկասում և աշխարհում, դրանց պատճառները, առկա խնդիրների լուծման հնարավորությունները,
աշխարհի բարձրակարգ համալսարաններում առաջարկվող կրթական ծրագրերի հետ համադրելի ծրագրերով սովորելով դառնալ բարձրակարգ մասնագետներ՝ ավարտելուց հետո աշխատելով տարբեր պետական և մասնավոր հաստատություններում,
հաղորդակից լինել Հայաստանում եզակի կրթական ծրագրերի և մասնակից լինել գիտական հետազոտությունների
մասնակից լինել մեր երկրի ու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը

Ավարտելով քաղաքագիտության բաժինը դու կաշխատես՝

➢ Ազգային ժողովում
➢ Արտաքին գործերի, արդարադատության և այլ նախարարություններում
➢ Սահմանադրական դատարանում
 Հայաստանում մի շարք երկրների դեսպանություններում
 միջազգային կազմակերպություններում
 գիտահետազոտական կենտրոններում և ինստիտուտներում,
 առաջատար լրատվամիջոցներում, որոնք լուսաբանում են ներքին և արտաքին քաղաքականությունը և այլն:

Դու հնարավորություն կունենաս մասնակցել ուսանողական շարժունության և փոխանակման ծրագրերին և ուսումնառել ԲՊՀ գործընկեր արտասահմանյան համալսարաններում։

Ամենակարևորը՝ քեզ կդասավանդեն քաղաքագիտության ոլորտի լավագույն մասնագետները։

Ընդունելության քննություններն են

2021-2022թթ․ ընդունելությունը կկազմակերպվի մեկ պարտադիր՝ Անգլ (գ) և Հլ(գ)** առարկաների քննություններով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

** Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղերի մրցույթին մաuնակցող դիմորդը Հլ(գ)** քննության համար որպեu մրցութային գնահատական կարող է ընդունելության դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ Հլ(գ) առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը։

Մենք սպասում ենք Քեզ