Արհեստական բանականության գործիքների ինտեգրումը անգլերենի ուսուցման գործընթացում թեմայով վերապատրաստում ԲՊՀ-ում
ԲՊՀ-ի Անգլերենի և անգլերենի հաղորդակցության ամբիոնները սույն թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին նիստերի փոքր դահլիճում կազմակերպում են «Integrating AI-enabled tools in English Language teaching and Learning» (Արհեստական բանականության գործիքների ինտեգրումը անգլերենի ուսուցման գործընթացում) թեմայով վերապատրաստում: Վերապատրաստումը կանցկացնի անգլերենի հաղորդակցության ամբիոնի ավագ դասախոս Ստելլա Մարտիրոսյանը, որը կներկայացնի Եվրոպայի Խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի /ԺԼԵԿ/ կազմակերպած Ամառային Ակադեմիայի օտար լեզու դասավանդողների վերապարտրաստման դասընթացին ձեռք բերած Արհեստական բանականության մասին որոշակի տեղեկություն, ինչպես նաև կներկայացնի այլ վերապատրաստումների և սեփական ուսուումնասիրության արդյունքում մշակված արհեստական բանականության մի քանի գործիքներ, որոնք օտար լեզու դասավանդողները կարող են կիրառել իրենց աշխատանքում: Աշխատաժողովի վերջում անգլերենի հաղորդակցության ամբիոնի դասախոս Ադելինա Վեզիրյանը կներկայացնի նաև «Evidence-based approach in education» թեմայով զեկույց, որտեղ կամփոփի Վարշավայում կայացած «Փաստակենտրոն դասավանդման մոտեցումը Էրազմուս+-ում և Եվրոպական համերաշխության կորպուսում՝ տվյալներից գիտելիք - գիտելիքից պրակտիկա» սեմինարին մասնակցության արդյունքերը: