Առցանց դասերին ըստ ֆակուլտետների ուսանողների մասնակցության տվյալները՝ ապրիլի 13-17 ժամանակահատվածի համար
20.04.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

 Սիրելի՛ ուսանողներ,

Մեր երկրում ստեղծված այս դժվարին իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է արդյունավետորեն կազմակերպել ուսումնական գործընթացը հեռավար ձևաչափով։

Ցանկանում ենք ձեզ տեղեկացված պահել դասապրոցեսի առցանց (Live ձևաչափով) անցկացման և ուսանողների մասնակցության տվյալներին։ Ուստի ստորև ներկայացնում ենք առցանց դասերին մեր ուսանողների մասնակցության տվյալները ապրիլի 13-ից ապրիլի 17-ի ժամանակահատվածի համար՝ ըստ ֆակուլտետների և օրերի։

Առցանց դասերին մասնակցած ուսանողների տոկոսը

(տվյալ օրը ըստ դասացուցակի)

Ֆակուլտետ

Ապրիլի 13

Ապրիլի 14

Ապրիլի 15

Ապրիլի 16

Ապրիլի 17

Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ

73.6

78.4

79.4

78.8

73.9

Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ

61.7

69.8

68.4

67.9

64.7

Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ

66.6

70.2

69.4

69.1

71.2

Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ

66.1

61.3

69.9

71.7

70.2

Համալսարան  

67.0

69.9

71.8

71.9

70.0

Բերված տվյալներից երևում է, որ ուսանողների միջինում 30%-ը բաց է թողնում իր դասերը։

Ուստի, կրկին հորդորում ենք ձեզ բաց չթողնել առցանց դասերը և կատարել հանձնարարված աշխատանքները։ Ներկայիս պայմաններում առավել կարևոր է ձեր ինքնակարգապահությունը, պարտաճանաչությունը և պատասխանատվության բարձր զգացողությունը։

Հիշեցնում ենք, որ առջևում կիսամյակի վերջնական գնահատումներն են, որի ընթացքում դուք պետք է հանձնեք կիսամյակի ողջ նյութը բոլոր դասընթացներից։

Ավարտական կուրսերի ուսանողներին հորդորում ենք առավելագույնս կենտրոնանալ ավարտական աշխատանքները և մագիստրատուրայի թեզերը ավարտին հասցնելու վրա:

Երկուստեք պետք է շարունակենք աշխատել ուժերի ողջ լարումով և հասնենք առավելագույն արդյունքի։

Ապրիլի 13-ից ապրիլի 17-ը ժամանակահատվածի համար ուսումնական գործընթացի մասին հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. 

https://brusov.am/website/documentation/files/7a89ac26.pdf

Լի ենք լավատեսությամբ և աննահանջ հույսով, որ բոլորդ առողջ եք և ապահով։

ԲՊՀ ղեկավարություն

Հ.Գ. Ուսումնական գործընթացի մասին հաշվետվությանը ապրիլի 1-ից ապրիլի 9-ի ժամանակահատվածի համար կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

https://brusov.am/hy/announcement/arcanc_daserin_yst_fakultetneri_usanoghneri_masnakcutyan_tvyalnery_aprili_1-ic_aprili_9-i_hamar#sthash.Vj8sRDli.tstTLJlb.dpbs