Առցանց դասերին ըստ ֆակուլտետների ուսանողների մասնակցության տվյալները՝ ապրիլի 1-9 ժամանակահատվածի համար
10.04.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Սիրելի՛ ուսանողներ, 

Հուսով ենք, որ դուք և ձեր հարազատներն ու սիրելիներն առողջ են։ Բոլորիդ առողջությունը և բարեկեցությունն այս օրերին առաջնային են մեզ համար:

Ներկայիս պարտադիր ինքնամեկուսացման պայմաններում համալսարանի ողջ անձնակազմը և հատկապես ձեր դասախոսները գործադրում են առավելագույն ջանքեր՝ ուսումնական գործընթացը հեռավար անցկացնելու համար։

Ավաղ պետք է փաստենք, որ ոչ բոլորդ եք մասնակցում առցանց դասերին, կատարում տրված հանձնարարականները։ Ուստի, կոչ եք անում բաց չթողնել ձեր առցանց դասերը, կատարել հանձնարարված աշխատանքները։

Ներկայիս պայմաններում առավել կարևոր է ձեր ինքնակարգապահությունն ու պարտաճանաչությունը, ուժերի կենտրոնացումը՝ ինքնուրույն սովորելու համար։

Հիշեցնում ենք, որ առջևում կիսամյակի վերջնական գնահատումներն են, որի ընթացքում դուք պետք է հանձնեք բոլոր դասընթացներից կիսամյակի ողջ նյութը։

Ավարտական կուրսերի ուսանողներին հորդորում ենք առավելագույնս կենտրոնանալ բակալավրիատի ավարտական աշխատանքները և մագիստրատուրայի թեզերը ավարտին հասցնելու վրա:

Ստորև տրված են առցանց դասերին (Live ձևաչափով) ըստ ֆակուլտետների ուսանողների մասնակցության տվյալները ապրիլի 1-ից ապրիլի 9-ը ժամանակահատվածի համար.

 

  1. Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետ -72,2%
  2. Կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետ- 76,4%
  3. Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետ- 72,9%
  4. Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետ- 66,9%

 

Ապրիլի 1-ից ապրիլի 9-ը ժամանակահատվածի համար ուսումնական գործընթացի մասին հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

https://brusov.am/website/documentation/files/6e0ffdab.pdf 

ԲՊՀ ղեկավարություն