Ապրիլի 11-ին Գյումրիում կկայանա «Մտավոր սեփականության» միջազգային օրվան նվիրված միջոցառում
11.02.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հինադրամի գրության՝ ապրիլի 11-ին Գյումրիում կկայանա Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված միջոցառում: 

Միջոցառումն ունի հետևյալ նպատակները.

Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներին և Հայաստանում գտնվող արտերկրյա հյուրերին ծանոթացնել Գյումրու մշակույթին և արվեստին,

օժանդակել ստեղծագործողևերին' գնելով իրենց ստեղծագործությունները, և

խթաևել ստեղծագործական գործունեությունը:

 

Վերոգրյալ նպատակներից ելնելով Գյումրիում նախատեսվում է անցկացնել հետևյալ միջոցառումները.

Գիտաժողով և կլոր սեղան քննարկում մտավոր սեփականությանը վերաբերող թեմաներով,

Գյումրեցիների ստեղծագործությունների ցուցահանդես վաճառք (նկարներ, քանդակներ, զարդեր, կերամիկա, և ձեռագործ այլ ստեղծագործություններ),

Համերգային և/կամ մշակութային այլ ծրագիր: