Անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ՝ «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական մասնագիտական կրթական ծրագրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով
17.10.2019
+374 11 300 150
info@brusov.am

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանում՝ պատրաստելով մասնագետներ «Հաշվողական լեզվաբանություն», «Համընթաց թարգմանություն», «Կրթության գնահատում և թեստավորում» միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.

  • ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
  • հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:

 

Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 1 անհատ խորհդատուի ներգրավմամբ, որը իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ

  • Ուսումնասիրել և վերհանել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանները և կազմել համապատասխան ցանկ,
  • Հստակ մեթոդաբանությամբ կատարել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ իրականացնող համադրելի համալսարանների ընտրություն,
  • Ուսումնասիրել և վերլուծել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ները,
  • Կազմել համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների առանձնահատկությունների վերաբերյալ, ներկայացնել ուժեղ և թույլ կողմերը,
  • Համեմատության և վերլուծության հիման վրա, կազմակերպել մասնագիտական քննարկում ԵՊԼՀ-ի Կրթության մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ՝ ԵՊԼՀ-ում ներդրվող կրթական ծրագրի մոդելը ուրվագծելու նպատակով,
  • Համեմատության և վերլուծության, ինչպես նաև ԵՊԼՀ-ի մասնագիտական ուղղվածության առանձնահատկությունների և մասնագիտական ներուժի առկայության հիման վրա, դուրս բերել առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ներդրման վերաբերյալ,
  • Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:

 

Երկրորդ փուլ

  • Ուսումնասիրել «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքները,
  • Կատարել մշակված ՄԿԾ-ի բենչմարքինգ ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ,
  • Ներկայացնել բենչմարքինգի արդյունքները և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
  • Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:

 

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)

Խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

  • առաջին փուլ՝ 2019թ. դեկտեմբեր- 2020թ. հունվար (2 ամիս)                                               
  • երկրորդ փուլ՝ 2020թ. հունիս (1 ամիս)

 

 

Ակնկալվող արդյունքները

Ծառայության մատուցման արդյունքում յուրաքանչյուր փուլի ավարտին խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան փուլում կազմված ներքոնշյալ արդյունքները.

Փուլ I

  • ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանների ցանկ,
  • ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ներ իրականացնող համադրելի համալսարանների ընտրության մեթոդաբանություն,
  • ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների վերլուծություն,
  • Համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ների, դրանց առանձնահատկությունների, ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
  • ԵՊԼՀ-ի Կրթության մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետի ներկայացուցիչների հետ ֆոկուս խմբերի արդյունքների հիման վրա՝ առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի ներդրման վերաբերյալ,
  • «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող ԱԽ-ի կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների բարելավման վերաբերյալ առաջարկություններ:
  • Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ՝ ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:

Փուլ II

  • Մասնագիտական կարծիք «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ,
  • Հաշվետվություն մշակված ՄԿԾ-ի ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ բենչմարքինգի վերաբերյալ,
  • Բենչմարքինգի արդյունքներ և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
  • Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ՝ ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:

 

Որակավորման նվազագույն պահանջներն են.

Խորհրդատուն պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ նվազագույն պահանջներին.

  • բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
  • առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ կրթության ոլորտում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,
  • միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը ցանկալի է
  • կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
  • հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
  • համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:

 

 

 

Գնահատման չափանիշներ

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում և հմտություններ՝

-         բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մանսագիտությամբ մանկավարժության ոլորտում,

-         հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,

30

Ընդհանուր փորձառություն՝

-         առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,

-         համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:

30

Հատուկ փորձառություն՝

-         կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,

-         միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է:

40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
  • Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

 

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 1312 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17:00 ներառյալ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/218:

 

«Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

 

Դիմող` (անուն աղգանուն)

հասցե`(…………… ……..)

հեռախոս`    (……….)

Էլ. փոստ` (……..)

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`  (անուն, ազգանուն)

«…» ……........... 2019թ.