Անգլերեն և չեխերեն լեզվի 2 շաբաթյա դասընթացների հնարավորություն
12.04.2019

Հարգելի գործընկերներ,

ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Էսոլարմ ընկերության և Պրահայի Ուսումնական Կենտրոնի համագործակցության ծրագրերից մեկը:

Պրահայի Ամառային Դպրոցը անգլերեն և չեխերեն լեզվի դասընթացների 2 շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում մասնակիցները մնում են Պրահայի Տնտեսագիտության համալսարանի հանրակացարանում և այցելում են դասերի ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից: Բացի դասընթացներից նաև կազմակերպվում են էքսկուրսիաներ Չեխիայում և ուղևորություններ դեպի Գերմանիա և Ավստրիա:

Ծրագրի նպատակն է զարգացնել անգլերեն կամ չեխերեն լեզուն, ծանոթանալ Չեխիայի մշակույթին և պատմությանը, ինչպես նաև այցելել Պրահայի լավագույն համալսարաններ՝ միջազգային ուսման հնարավորություններին ծանոթանալու համար:

Ծրագիրը նախատեսված է 10 – 25 տարեկան երիտասարդների համար: Հաշվի առնելով օտար լեզուների և միջազգային փորձ ձեռք բերելու կարևորությունը՝ մենք կարծում ենք, որ մեր ուսանողներին կհետաքրքրի տվյալ հնարավորությունը:

ESOLARM Training and Testing Centre  կենտրոնում նաև կազմակերպվելու է միջոցառում Ապրիլի 13-ին, ժամը՝ 15:00, որի ընթացքում կներկայացնենք ծրագրի մանրամասները:

Միջացառման մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://www.facebook.com/events/2068950259867213/