«Կրթությունը հնարավորություն է»
Ամիօ բանկը մեկնարկում է Amio Era ծրագիրը
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Ամիօ բանկը հայտարարում է Amio Era ծրագրի նոր մեկնարկը՝ կրթության կարևորությունը բարձրաձայնելով որպես հիմնարար ներդրում հասարակության զարգացման մեջ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել բարձր առաջադիմությամբ ուսանողներին՝ ապահովելով նրանց կրթության շարունակականությունը և մասնագիտական աճը։
Amio Era ծրագիրը նախատեսված է առաջինից երրորդ կուրսում սովորող ուսանողների համար, որոնք ֆինանսապես խոցելի խմբերից են և ունեն բարձր առաջադիմություն։ Մրցույթում հաղթող ընտրված ուսանողները կստանան`
· իրենց հաջորդ ուսումնական տարվա վարձի ֆինանսավորում
· Ամիօ բանկում աշխատելու հնարավորություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվելու է մրցութային հիմունքներով՝ ներառելով հետևյալ երեք փուլերը․
1. Մոտիվացիոն նամակի ներկայացում և պաշտպանություն
2. Թիմային բիզնես առաջադրանքի (քեյսի) լուծում
3. Անհատական հարցազրույց
Երեք փուլերի ընդհանուր գնահատականների հիման վրա լավագույն ուսանողները կընտրվեն որպես ծրագրի մասնակից:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը:
Դիմումներն ընդունվում են բացառապես առցանց ձևաչափով։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ հետևելով Amio Era-ի ինստագրամյան էջին:
Ամիօ բանկը մաղթում է բոլոր դիմորդներին հաջողություն՝ քայլ առ քայլ կառուցելու իրենց ապագան։
Կհանդիպենք Amio ժամանակաշրջանում։