Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի, լեզվաբանության և անգլերենի ամբիոնները դասախոսների, ուսուցիչների և ուսանողների համար հերթական անգամ կազմակերպում են ամենամյա սեմինարներ «Անգլերենի դասավանդման նորարական մոտեցումներ» թեմայով: Սեմինարները անցկացվելու են բարեգործական հիմունքներով, փորձի փոխանակման նպատակով: Սեմինարների հիմքում Կ. Վելյանի` Նորիչի (Անգլիա) The Norwich Study Centre ուսումնական կենտրոնում անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը մասնակցած դասընթացն է: Սեմինարները կանցկացվեն ԲՊՀ-ում նիստերի փոքր դահլիճում (1 մասնաշենք, 2 հարկ):
ՕՐԱԿԱՐԳ
31.05.2024, ժ.14:00-16:00
Թեմա 1. Անգլերենի բառապաշարի ուսուցման նորարական մեթոդներ:
Նպատակը. Ներկայացնել անգլերենի դասերին բառապաշարի ներկայացման էֆեկտիվ եղանակները, որոնք նպաստում են բառային միավորների ընկալմանը և երկարատև հիշելուն, ինչպես նաև դասերին կիրառվող այն ավանդական լսարանային աշխատանքները և եղանակները, որոնք շատ դեպքերում նպաստավոր չեն բառապաշարը յուրացնելու համար:
Ակնկալվող արդյունքները. Սեմինարից հետո մասնակիցները.
- Բացատրելու են կապը դասի այս կամ տվյալ փուլի և աշխատանքների տեսակների (activities, task, exercise) միջև:
Թեմա 2. Արտասանության ուսուցման նորարարական մեթոդներ:
Նպատակը. Ներկայացնել անգլերենի արտասանության տարբեր միավորների դասավանդման նորարական եղանակները, ուսանողների արտասանությանը նպաստող տարբեր լեզվական խաղերը և լսարանային աշխատանքները և դրանց հաջորդականությունը:
Ակնկալվող արդյունքները. Սեմինարից հետո մասնակիցները.
- կիմանան արտասանությանը նպաստող եղանակները (touching throat, arm/hand jestures, using finger, tongue twisters, miming), տարբեր ուսուցողական ռազմավարությունները (chunking, building biger chinks, back-chaining)
- կբացահայտեն արտասանության բարելավմանն ուղղված աշխատանքների հաջորդականությունը, ինչպես նաև տարբեր արտալեզվական գործոնների փոխադեցությունը արտասանության վրա:
Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել գրանցման ձևաթերթիկում (խնդրում ենք գրանցման ձևաթերթիկն ուղարկել word ֆայլով) մինչև 29.05.2024թ.`նամակ ուղարկելով qushipiliposyan@gmail.com էլեկտրոնային հասցեին: