Ամբողջական կրթաթոշակով մագիստրոսական ծրագրեր ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋՈՒՄ
19.12.2018
+374 11 300 150
info@brusov.am

Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան Շրջանավարտների դեսպանության ծրագրի շրջանակներում սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Եվրոպական քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը:

Վայրը՝ ԵՊԼՀ, գրադարանի մասնաշենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճ

Օրը և ժամը՝ դեկտեմբերի 20, 13:30-14:30

Ում է հասցեագրված՝ Հանդիպումը նախատեսված է բակալավրիատի վերջին կուրսի և մագիստրատուրայի այն ուսանողների համար, ովքեր հետաքրքրված են եվրոպական ուսումնասիրություններով և եվրոպական կառույցներում կարիերայի հնարավորություններով։

Հանդիպման մասին՝ Եվրոպայի քոլեջի երկու մասնաճյուղերը տեղակայված են Բելգիայում՝ Բրյուգեում, և Լեհաստանում՝ Նատոլինում (Վարշավա): Քոլեջը տրամադրում է հետբուհական կրթություն Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում տարբեր մասնագիտացումներով: 2019-2020 ուսումնական տարվա համար դիմումները բաց են մինչև 2019թ. հունվարի 16-ը:

Հանդիպման ընթացքում կներկայացավեն՝

· քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերը,

· ընդունելության կարգը և պահանջվող փաստաթղթերը,

· ամբողջական կրթաթոշակ ստանալու անհրաժեշտ պահանջները,

· քոլեջի ընձեռած ակադեմիական և կարիերայի հետագա աճի հնարավորությունները,

· քոլեջում անցկացվելիք մեկ ակադեմիական տարվա վերաբերյալ այլ մանրամասներ:

Միջոցառումը կվարի Եվրոպայի քոլեջի շրջանավարտների 2017 և 2018 թվականների հայաստանյան ներկայացուցիչ Տաթևիկ Ազիզյանը: