Ամբողջական կրթաթոշակ` Եվրոպայի քոլեջի մագիստրոսական ծրագրերի համար
22.11.2021

Եվրոպայի քոլեջի շրջանավարտների հայաստանյան ասոցիացիան «Շրջանավարտների դեսպանության ծրագրի» շրջանակներում սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու Եվրոպայի քոլեջի ակադեմիական և կրթաթոշակային ծրագրերի ներկայացմանը նվիրված առցանց հանդիպմանը:

Օրը` 08.12.2021

Ժամը՝ 16:00

Հանդիպմանը մասնակցելու համար հարկավոր է մինչ ս.թ. դեկտեմբերի 6-ը գրանցվել այստեղ: Գրանցումից հետո ձեզ կտրամադրվի հանդիպման հղումը: 

ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱՍԻՆ

Եվրոպայի Քոլեջը հանդիսանում է Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Եվրոպայի քոլեջը առաջարկում է հետբուհական ծրագիր՝ հետևյալ մասնագիտություններով՝

● Եվրոպական տնտեսական ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
● Եվրոպական իրավական ուսումնասիրություններ (LLM) (Բրյուգեի ամբիոն)
● Եվրոպական քաղաքական և կառավարման ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
● ԵՄ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ուսումնասիրություններ (Բրյուգեի ամբիոն)
● Անդրատլանտյան հարաբերություններ (Բրյուգեի ամբիոն)
● Եվրոպական միջառարկայական ուսումնասիրություններ (Նատոլինի ամբիոն)։ 

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրոպական միությունն առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ Հայաստանի Հանրապետության բուհերի շրջանավարտներին` Եվրոպայի քոլեջի Բրյուգեի (Բելգիա) կամ Նատոլինի (Լեհաստան) ամբիոններում հետբուհական կրթություն ստանալու համար: Վերոնշյալ կրթաթոշակները փոխհատուցում են ուսման, կեցության, սննդի և ճանապարհորդության ծախսերը, ինչպես նաև ներառում են որոշակի գումար առօրյա մանր ծախսերը հոգալու համար:

Միջոցառումը կվարի Եվրոպայի քոլեջի շրջանավարտ-դեսպան Անժելա Մնացականյանը։