«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյա ուղին» ցուցադրություն
03.02.2025

Սիրելի բրյուսովականներ,

փետրվարի 4-ին՝ ժամը 14:00, ԲՊՀ գրադարանում տեղի կունենա «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյա ուղին» ցուցադրության բացումը:

Ցուցադրությանը ներկայացվելու են արխիվային նյութեր Վ. Բրյուսովի անվան համալսարանի պատմության թանգարանից: Մասնավորապես՝ հրամաններ, պատվոգրեր, շնորհավորական ուղերձներ, համալսարանի պատմությունը ներկայացնող տարատեսակ փաստաթղթեր, որոնք համակողմանի և ամբողջական արտացոլում են համալսարանի անցած 90-ամյա ուղին:

Ցուցադրությունը ներկայացվելու է ԲՊՀ գրադարանի երկրորդ հարկում:

Սիրով սպասում ենք: