«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ պրոֆեսորի թափուր պաշտոնի համար
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետև՝ ԲՊՀ) հայտարարում է մրցույթ ներքոնշյալ ամբիոնների պրոֆեսորադասախոսական հետևյալ պաշտոնների համար՝
ԱՄԲԻՈՆ
|
ՊԱՇՏՈՆ
|
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎ
|
Լեզվաբանության
|
Պրոֆեսոր (բ․գ․դ․)
|
1
|
Զբոսաշրջության և սերվիսի
|
Պրոֆեսոր (աշխ․գ․դ․)
|
1
|
Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի
|
Պրոֆեսոր (մ․գ․դ․)
|
1
|
Պրոֆեսորադասախոսական կազմի պրոֆեսորի թափուր պաշտոնի կարող են հավակնել այն անձինք, որոնք համապատասխանում են ««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների բնութագրիչների, պաշտոններին հավակնորդների մրցութային ընտրության և պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոններում նշանակման» կարգի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներին։
Պրոֆեսորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ կարգի 31-րդ կետով սահմանված հետևյալ փաստաթղթերը՝
ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,
բ) անձնագրի կամ նույնականացման քարտի և սոցիալական քարտի պատճենները,
գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ փակցված լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
զ) գիտական աստիճան(ներ)ի դիպլոմ(ներ)ի և կոչման (կոչումների) վկայական(ներ)ի պատճենները,
է) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և գյուտերի ցանկը՝ հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից,
ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (եթե առկա են),
թ) վերջին 5 տարում անցած վերապատրաստումների վկայականները կամ հավաստագրերը (եթե առկա են),
ժ) տեղեկանք և (կամ) բնութագիր վերջին աշխատանքի վայրից,
ի) ըստ պաշտոնի հավակնորդի հայեցողության՝ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Նախապատվությունը կտրվի մրցույթի մասնակից այն անձանց, ովքեր առավել կհամապատասխանեն ԲՊՀ-ի կողմից պրոֆեսորի պաշտոնի անձնագրով սահմանված չափանիշներին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել սույն թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ` ժամը 09:00-ից 17:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), համապատասխան ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42):
Պրոֆեսորի թափուր պաշտոնների մրցույթը տեղի կունենա ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 15:00-ին, գիտական խորհրդի նիստում (ԲՊՀ մեծ դահլիճ):
Տեղեկացնում ենք, որ համաձայն սահմանված կարգի մրցույթի արդյունքում ընտրված անձը հաստիքային հիմնական աշխատանքի է անցնում 2025թ. սեպտեմբերի 1-ից: Պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական պաշտոններում մրցույթով ընտրված թեկնածուն նշանակվում է պաշտոնի ռեկտորի հրամանով՝ առաջին անգամ ընտրվելու դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, որն այնուհետև կարող է երկարացվել մինչև 5 տարի:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ