«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ պրոֆեսորադասախոսական կազմի դոցենտի թափուր պաշտոնի համար
20.03.2025

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետև՝ ԲՊՀ) հայտարարում է մրցույթ ներքոնշյալ ամբիոնների  պրոֆեսորադասախոսական հետևյալ պաշտոնների համար՝

ԱՄԲԻՈՆ

ՊԱՇՏՈՆ

ԹԱՓՈՒՐ

ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ԹԻՎ

Հայագիտության

Դոցենտ (բ.գ.թ.)

2

Անգլերենի թարգմանության

Դոցենտ (մ.գ.թ.)

1

Արևելյան լեզուների

Դոցենտ (բ.գ.թ.)

1

Լեզվաբանության

Դոցենտ (բ.գ.թ.)

2

Անգլերենի հաղորդակցության

Դոցենտ (բ.գ.թ.)

1

Հանրային հաղորդակցության և լրագրության ԳՈՒԿ

Դոցենտ (բ.գ.թ.)

 

1

 

Դոցենտ (փ.գ.թ.)

 

1

Պրոֆեսորադասախոսական կազմի դոցենտի թափուր պաշտոնի կարող են հավակնել այն անձինք, որոնք համապատասխանում են ««Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոնների բնութագրիչների, պաշտոններին հավակնորդների մրցութային ընտրության և պրոֆեսորադասախոսական կազմի պաշտոններում նշանակման» կարգի 20-րդ և 21-րդ կետերի պահանջներին։

Դոցենտի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ կարգի 31-րդ կետով սահմանված հետևյալ փաստաթղթերը՝

ա) գրավոր դիմում ռեկտորի անունով,

բ) անձնագրի կամ նույնականացման քարտի և սոցիալական քարտի պատճենները,

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝  փակցված լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

դ) ինքնակենսագրություն,  

ե) բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,

զ) գիտական աստիճան(ներ)ի դիպլոմ(ներ)ի և կոչման (կոչումների) վկայական(ներ)ի պատճենները,

է) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների և գյուտերի ցանկը՝ հաստատված ուսումնական հաստատության գիտքարտուղարի կողմից,

ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (եթե առկա են),  

թ) վերջին 5 տարում անցած վերապատրաստումների վկայականները կամ հավաստագրերը (եթե առկա են),  

ժ) տեղեկանք և (կամ)   բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

ի) ըստ պաշտոնի հավակնորդի հայեցողության՝ գիտամանկավարժական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:

Նախապատվությունը կտրվի մրցույթի մասնակից այն անձանց, ովքեր առավել կհամապատասխանեն ԲՊՀ-ի կողմից դոցենտի պաշտոնի անձնագրով սահմանված չափանիշներին:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել սույն թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ` ժամը 09:00-ից 17:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), համապատասխան ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42):

Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի խորհուրդը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 13:30-ին:

Հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետի խորհուրդը տեղի կունենա մայիսի 6-ին, ժամը 12:00-ին:

Թարգմանության ֆակուլտետի խորհուրդը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին:

Միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետի խորհուրդը տեղի կունենա մայիսի 7-ին, ժամը 12:00-ին:

Տեղեկացնում ենք, որ համաձայն սահմանված կարգի մրցույթի արդյունքում ընտրված անձը հաստիքային հիմնական աշխատանքի է անցնում 2025թ. սեպտեմբերի 1-ից: Պրոֆեսորադասախոսական կազմի հիմնական պաշտոններում մրցույթով ընտրված թեկնածուն նշանակվում է պաշտոնի ռեկտորի հրամանով՝ առաջին անգամ ընտրվելու դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, որն այնուհետև կարող է երկարացվել մինչև 5 տարի:

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ