«Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» միանալու հնարավորություն՝ Բրազիլիայի կառավարության կողմից
28.09.2020

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում բակալավրիատի հայ ուսանողներին մասնակցելու «Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» (Student Graduation Agreement Program): Ծրագրում թեկնածուների գրանցումն անվճար է:

Անհրաժեշտ փաստաթղ­թերը և դիմում-հայտը անհրաժեշտ է ներկայացնել international@escs.am էլ. փոստի հասցեին մինչև 2020 թվականի  սեպտեմբե­րի 28-ը։

Ընտրական գործընթացի և մասնակցության պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

http://www.dce.mre.gov.br/PEC/PECG.php

http://www.dce.mre.gov.br/PEC/G/processo_seletivo/inscricoes/2021.php

Թերի, կեղծ կամ ներկայացման վերջնաժամկետից հետո ուղարկված փաստաթղթերը չեն ընդունվելու։

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն թարգմանված պորտուգալերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից մեկով:

Պորտուգալերեն լեզվի համապատասխան քննության (Celpe-Bras) անցկաց­ման ծրագիր չունեցող երկրների դիմորդները կմասնակցեն պորտուգալերենի նախապատրաստական դասընթացին: 2021թ. 2-րդ կիսամյակում (Celpe Bras) դասընթացի քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում՝ մասնակիցները 2022 թվականին կշարունակեն իրենց ուսումը։