«UD_Armenian_Brusov շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ
12.04.2021

Հայտարարություն

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

 

<<    >> _________ 2021թ.

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (այսուհետև՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետև՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.

➢ ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,

➢ հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն՝ իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:

Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է ԲՊՀ-ում հաշվողական (համակարգչային), ինչպես նաև կորպուսային լեզվաբանության բնագավառներում հետազոտական կարողությունների հզորացումը, բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրերում բնական լեզվի մշակում հետազոտական բաղադրիչի ներդրումը՝ «UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) իրականացման միջոցով։

«UD_Armenian-Brusov/BSU շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 4 (չորս) անհատ խորհրդատուներից կազմված հետազոտական խումբ, որոնցից 1-ը (մեկը) կլինի հետազոտական խմբի համակարգողը, իսկ մնացյալ 3-ը (երեքը)՝ հետազոտողներ գրականոն գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի հավաքագրման և մշակման ուղղությամբ: Վերոնշյալ երեք ուղղությունների ընտրությունը պայմանավորված է տեքստերի ներկայացուցչականությամբ՝ տվյալ ուղղություններով բառամթերքի կիրառելիության հաճախականությամբ և քանակով: Հետազոտության իրականացման համար հետազոտական խմբում, որպես անհատ խորհրդատուներ, ներառված է հումանիտար, բանասիրական գիտությունների և լեզվաբանության 4 մասնագետ, որոնցից մեկը՝ հետազոտական խմբի համակարգող, հիմնական հետազոտող, երեքը՝ լեզվաբան ծանոթագրողներ։ Հետազոտական խմբում ներգրավված յուրաքանչյուր անհատ խորհրդատուի համար սահմանվում է պարտականությունների առանձին շրջանակ:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

Առաջին փուլ.

➢ Փուլայնացնել նախագծի իրականացման գործողությունները,

➢ Ընտրել ծառադարանի հիմքում դրվող լեզվական տվյալների շրջանակը (կորպուսի ներկայացուցչականություն, ենթակորպուսներ),

➢ Մշակել կորպուսի մատենագիտական ծանոթագրման համակարգը,

➢ Մշակել ծառադարանում բառամթերքի՝ բառարանների վրա հիմնվող շտեմավորման համակարգում բառարանների կառուցվածքը,

➢ Հարմարեցնել նախագծի իրականացման համար անհրաժեշտ թվային գործիքները (ծանոթագրման ծրագրային հարթակ) նախագծի կարիքներին,

➢ Մշակել և հարմարեցնել UD կաղապարներով արդի գրական արևելահայերենի ձևայնացված նկարագրությունը նախագծի կարիքներին,

➢ Կազմակերպել քննարկումներ ԲՊՀ-ի Լեզվաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի աշխատակիցների հետ, ինչպես նաև հետազոտական խմբի մյուս անդամների հետ՝ ներկայացնելու հետազոտական նախագծի արդյունքները, մեթոդաբանությունը ԲՊՀ-ի կրթական ծրագրերում արդյունավետ ինտեգրման կամ ներդրման ուղղությամբ,

➢ Ըստ անհրաժեշտության, վերանայել արդյունքները՝ հիմք ընդունելով քննարկումների եզրակացությունները,

➢ Ներկայացնել առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, ժամանակակից գրականոն գործերի, իրավական բնույթի տեքստերի, մամուլի լեզվի լեզվական տվյալների և բառամթերքի վերաբերյալ,

➢ Ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլի ընթացքում մշակված փաստաթղթերը,

➢ Լրամշակել հաշվետվությունը՝ հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումներն ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երկրորդ փուլ.

➢ Փորձարկել մշակումները և կատարել հնարավոր շտկումները մինչև 10 000 բառանիշ պարունակող կորպուսի վրա և ներկայացնել հետազոտական թիմի անդամներին,

➢ Ստուգել 40 000 բառանիշ ծավալով ծանոթագրված կորպուսի բոլոր նախադասությունները,

➢ Քննարկել հետազոտական խմբի անդամների հետ երկրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,

➢ Փուլի ավարտին ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,

➢ Լրամշակել հաշվետվությունը հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումները ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին:

Երրորդ փուլ.

➢ Ամբողջացնել UD_Armenian-Brusov ծառադարանը CoNLL-U ձևաչափով և տեղադրել UD և Github հարթակներում;

➢ Քննարկել հետազոտական խմբի անդամների հետ երրորդ փուլի արդյունքները և քննարկումների արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել ծանոթագրված նախադասությունները,

➢ Փուլի ավարտին ներկայացնել հաշվետվություն Ծրագրի ղեկավարին՝ ներառելով փուլում մշակված փաստաթղթերը,

➢ Լրամշակել հաշվետվությունը՝ հիմք ընդունելով ծրագրի ղեկավարի կողմից նկատառումները ու առաջարկությունները և ներկայացնել հաստատման Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին: 

  1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգողը աշխատանքները կիրականացնի 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.

➢ առաջին փուլ՝ 2021թ. մայիս (1 ամիս),

➢ երկրորդ փուլ՝ 2021թ. հունիս (1 ամիս),

➢ երրորդ փուլ՝ 2021թ. հուլիս (1 ամիս):

Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.

Չափանիշը

Առավելագույն միավորը

Որակավորում`

-        բարձրագույն կրթություն հումանիտար գիտությունների ոլորտի միջգիտակարգային մասնագիտությունների, բանասիրության, լեզվաբանության, մանկավարժության գիտությունների բնագավառում,

-        գիտությունների թեկնածուի որակավորումը նշված ոլորտներում կդիտարկվի որպես առավելություն,

-        հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։

30

Ընդհանուր փորձառություն՝

-        առնվազն 5 տարվա համապատասխան ոլորտով աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում,

-        համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ:

30

Հատուկ փորձառություն՝

-        լեզվական տվյալների ծանոթագրման, քերականությունների ձևային նկարագրման գիտահետազոտական նախագծերում մասնակցություն,

-        լեզվաբանության մասնագիտական առանձնահատկությունների, գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվ  «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

➢ ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

➢ Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. ապրիլի 20-ը, ժամը 17:00 ներառյալ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով,  էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:

 

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 

Դիմող`

հասցե`

հեռախոս`

Էլ. փոստ`

 

Դիմում

 

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի «UD_Armenian_Brusov (ՅուԴի_Արմինիան_Բրյուսով) շարահյուսական ծառերի բանկ» կիրառական հետազոտական նախագծի ծրագրի իրականացման համար լեզվաբան հիմնական հետազոտող և համակարգող անհատ խորհրդատուի ընտրության մրցույթին:

 

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

 

Դիմող` 

 

<<    >> ——————————— 2021թ.