Մեկնարկում է «Սթարթ-ափ բուսթ վիքենդ 6» միջոցառումը
19.09.2019
+374 11 300 150
info@brusov.am

Ս.թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նիստերի մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք), կմեկնարկի վեցերորդ «Սթարթ-ափ բուսթ վիքենդ 6» միջոցառումը: Սա 72-ժամյա միջոցառում է, որը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարար միտքն ու ձեռնարկատիրական մտածելակերպը: Համալսարանների ուսանողները կձևավորեն թիմեր և երկու օր շարունակ կաշխատեն միասին: Նրանք կառաջադրեն նոր գաղափարներ և կփորձեն դրանք կյանքի կոչել: Սա հնարավորություն է հանդիպելու և աշխատելու փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ, ինչպես նաև ներկայացնելու իրենց գաղափարները մասնագիտական հանձնաժողովին: Լավագույն նախագծերը կստանան մրցանակներ:

Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հետ համատեղ:

Նախաձեռնության գործընկեր համալսարաններն են Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Հայ-Ռուսական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը։