Շարժունություն և ուսումնառության հնարավորություն ̀ Լոձի համալսարանում
15.01.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Սույնով ցանկանում ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Լեհաստանի Հանրապետության Լոձի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն և ուսումնառության հնարավորություն ԵՊԼՀ ուսանողների համար 1 կիսամյակ տևողությամբ՝ 2019-2020 ուս. տարվա ընթացքում: Ուսումնառության ոլորտները ներառում են քաղաքագիտություն, կառավարում, լեզվաբանություն, բանասիրություն և մանկավարժություն: Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 2-րդ և 3-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման մասնաշենք, 5-րդ հարկ, սենյակ 5/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ̀ ՀՈՒՆՎԱՐԻ 21, 2020թ.: