«Շանհայի բիզնես դպրոց». միջազգային ամառային դասընթացներ տուրիզմի և սերվիսի բնագավառներում
24.03.2025

Սիրելի՛ ուսանողներ,

Չինաստանի Շանհայի Բիզնես դպրոցը Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև կնքված միջբուհական հուշագրի շրջանակում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 11-ը կազմակերպում է միջազգային ամառային դասընթացներ տուրիզմի և սերվիսի բնագավառներում:

Մասնակիցների կեցությունը, սնունդը և ապահովագրությունը հոգում է հրավիրող կողմը: Ճանապարհածախսը և մասնակցության անդամավճարը հոգում են մասնակից ուսանողները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝

2025թ. մարտի 31-ը ներառյալ:

 

Լեզվի իմացության պարտադիր պահանջ՝

Անգլերեն (նվազագույնը B2)

 

Մասնակցության վճար՝

400 Չինական յուան

 

Ծրագրի դիմումները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի էլ. հասցեին՝ intrelbrusov@gmail.com PDF ձևաչափով՝ նամակի subject դաշտում նշելով «Շանհայի բիզնես դպրոց»: Այլ ձևաչափով ուղարկված դիմումները չեն դիտարկվի:

 

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության բաժին՝ 1205 սենյակ, կամ գրել intrelbrusov@gmail.com հասցեին:

 

Դիմում-հայտը՝ այստեղ