«Սաֆոլք կոմսության (Անգլիա) բարբառի առանձնահատկությունները» դասախոսություն
21.04.2025

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ,

Սույն թվականի ապրիլի 23-ին, ժ. 13:30-ին Լեզվաբանության ամբիոնը անցկացնում է գիտական սեմինար:

Դասախոսություն կկարդա լեզվաբանության ամբիոնի վարիչ Կարեն Վելյանը:

Դասախոսության թեման է` «Սաֆոլք կոմսության (Անգլիա) բարբառի առանձնահատկությունները»:

Դասախոսության հիմքում Կ. Վելյանի՝ Արևելյան Անգլիայում (East Anglia) կատարած հետազոտությունն է:

Գիտասեմինարը տեղի կունենա ԲՊՀ 1-ին մասնաշենքի նիստերի դահլիճում:

Սիրով սպասում ենք բոլորին: