«Русский язык в формате 3D:лингвистика, образование, культура» 4-րդ Միջազգային գիտաժողովի անցկացումը տեղափոխվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-23-ը
Հարգելի՝ բարեկամներ,
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում Ռուսաց լեզվի XIV օրերի շրջանակներում անցկացվող Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման 30-ամյակին նվիրված «Русский язык в формате 3D:лингвистика, образование, культура» 4-րդ Միջազգային գիտաժողովի անցկացումը տեղափոխվում է 2021 թվականի դեկտեմբերի 22-23-ը:
Գիտաժողովն անցկացվելու է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կողմից՝ Երևանում Ռուսական տան (Россотрудничество в Армении) աջակցությամբ:
Գիտաժողովը տեղի կունենա Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ հիբրիդային ձևաչափով:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 5-ը զեկույցի հետ համատեղ հայտ ուղարկել գիտաժողովի կազմկոմիտեի էլեկտրոնային հասցեին՝ modernruss@brusov.am:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոն հետևյալ հասցեով`
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թումանյան 42, 2-րդ մասնաշենք, 3313 սենյակ (հեռ.` +(374) 60 83-01-11 (ներքին` 278): Էլ. հասցե` modernruss@brusov.am:
Ինչպես նաև՝ Երևանում Ռուսական տուն հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Պռոշյան փ.-ի 1-ին նրբ., 20/14 շենք (հեռ.` +(374)12 54-48-90 (ներքին` 423) : Էլ. հասցե` rusotdel@arm.rs.gov.ru: