«Մենք» հիմնադրամի հիմնադիր Գիյոմ Թումանյանը «XIX դարի ֆրանսիական գեղանկարչությունը» թեմայով դասախոսություն կկարդա ԲՊՀ-ում
28.11.2023

Նկարիչ, արվեստագետ, Միշել Մոնտեն համալսարանի (Բորդո) Կիրառական արվեստի դասախոս, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի հովանու ներքո հիմնադրված  «Մենք» (Հայաստանում և Ֆրանսիայում զարգացող բազմաճյուղ գեղագիտական ծրագիր) հիմնադրամի հիմնադիր Գիյոմ Թումանյանը սույն թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 13:30, ԲՊՀ-ի 1407 լսարանում մեկ դասախոսություն կվարի՝ «XIX դարի ֆրանսիական գեղանկարչությունը» թեմայով: Դասախոսության հիմնախնդիրներն են՝ Ակադեմիզմը և արդիականությունը: Արևմուտք-արևելք գեղագիտական ազդեցությունները:

Մուտքն ազատ է ֆրանսախոսների համար: