«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում հետազոտական թեմաներով հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է
15.01.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Տեղեկացնում ենք, որ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» օրինակով Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ստեղծվել է «Քաղաքականությունների մշակման և հետազոտական հիմնադրամը»: Նոր հիմնադրամը նպաստելու է պետություն-գիտական հանրույթ կապի ամրապնդմանը, փաստահենք քաղաքականությունների մշակմանը և Հայաստանում հետազոտական կարողությունների զարգացմանը։

Հիմնադրամի շրջանակներում մեկնարկել է կառավարության կողմից ընտրված երեք թեմաներով հետազոտությունների հայտերի ընդունման գործընթացը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://pdrf.aua.am/calls : Մրցույթը բաց է Հայաստանի բոլոր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի համար։

Միաժամանակ սկսել է «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» շրջանակներում ուսանողական հայտերի ընդունումը: Հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի մրցույթը հաղթած այն ուսանողներին, ովքեր իրենց բակալավրիատի կամ մագիստրատուրայի ավարտական աշխատանքները կգրեն առաջարկված թեմաներով։ Մանրամասները՝ https://msrf.aua.am/students հղումով։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս. թ. հունվարի 20-ն է։