Միջազգային գիտաժողով` «ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» խորագրով
13.03.2020
+374 11 300 150
grasenyak@brusov.am, grasenyak1@brusov.am

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում համալսարանը կազմակերպում է միջազգային գիտաժողով` «ԼԵԶՈՒ, ՄՇԱԿՈՒՅԹ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» խորագրով: Գիտաժողովը կկայանա 2020թ.-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը` ԲՊՀ-ում: Հասցե՝ ք. Երևան, Թումանյան փ., 42:

Գիտաժողովը կհամախմբի Հայաստանի և այլ երկրների գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին՝ փոխանակելու իրենց գաղափարներն ու փորձը լեզվաբանության և կրթության արդի հարացույցներում:

Գիտաժողովի ուղղությունները

  • ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԵՐ (սեպտեմբերի 30 և հոկտեմբերի 1, 2020)
  • ԹԱՐԳՄԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (հոկտեմբերի 1, 2020)
  • ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հոկտեմբերի 2, 2020)

 

 

Գիտաժողովի լիագումար նիստերի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Այլ օտար լեզուներով զեկուցումները կներկայացվեն համապատասխան մասնախմբերում:

Խնդրում ենք մասնակցության հայտերը և զեկուցումների համառոտագրերը (թեզիսներ) ուղարկել մինչև 2020 թ.-ի մայիսի 15-ը:

Թեզիսների ընդունման մասին տեղեկատվություն լրացուցիչ կտրամադրվի մինչև 2020 թ.-ի հունիսի 10-ը:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը՝ ըստ ուղղությունների և մասնակցության հայտի ձևաթուղթը:

Հետադարձ կապ՝  Լիլիթ Բադալյան

Էլ. հասցե՝ badalianlil@yahoo.comhead_linguistics@brusov.amenglishcom@brusov.am